
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը երկկողմ շփումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկկողմ շփումները, իհարկե, տեղի կունենան, գագաթնաժողովի մեծ մասը կանցկացվի ոչ պաշտոնական միջավայրում»,- ասել է նա։