
Երկու մարդ Է զոհվել, երկուսը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել կամրջից և ընկել հեղեղված գետը։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Ինչպես Reuters գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, վարորդի մոտ ալկոհոլի և թմրանյութերի թեստի բացասական արդյունք է եղել: