Sunday, 24 09 2023
11:30
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
11:15
Twitter-ը կդառնա վճարովի
11:00
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
10:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում
Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան
Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. ադրբեջանական ԶՈւ մեկ զինծառայող վիրավորվել է
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
20:45
NBC-ի փոխանցմամբ՝ Բայդենը Զելենսկին խոստացել է փոքր քանակությամբ «ATACAMS» հեռահար հրթիռներ

Մսամթերքի շուկայում ապօրինությունները շարունակվում են. ՍԱՏՄ-ն ներկայացնում է ստուգումների արդյունքները

Հանրապետությունում մսամթերքի շուկայում խախտումներն ու ապօրինությունները շարունակվում են: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության հետ խստացված ստուգումներ է իրականացնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ոմանք մտածում են մեքենայությունների մասին, փորձում են շրջանցել օրենքը, կեղծել փաստաթղթերը:

«Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ շուկայում վաճառվի միայն սպանդանոցային ծագման մսեղիք: Սպանդանոցները, միս վաճառողները կամ այսպես կոչված դալալները, փորձում են ամեն ինչ անել, որ շրջանցեն օրենքի պահանջները: Մտածում են մեքենայություններ, որոնց միջոցով վաճառում են անասնաբուժական 5-րդ ձևի փաստաթուղթը: Այս փուլում ոստիկանության հետ ակտիվ շրջայցեր ենք կատարում, ճանապարհներին ստուգում ենք ավտոմեքենաները: Նրանք, որոնք չեն ունենում համապատասխան փաստաթուղթ, տուգանվում են: Դրանից բացի, տալիս ենք մսեղիքը ոչնչացնելու կարգադրագիր»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: Անհատները տուգանվում են 20-50 հազար, տնտեսվարողները 50-100 հազար դրամի չափով:

Ամեն ամիս բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվում: Միայն սեպտեմբեր ամսին կասեցվել է 14 հազար 500 կգ մսեղիքի վաճառք: Ապօրինությունների հետքերով գնում են իրավապահ մարմինները, կան հարուցված քրեական գործեր:

«Կարծում եմ, որ քրեական գործերն անբարեխիղճ տնտեսվարողներին կսթափեցնեն, որովհետև մեր տուգանքները բավարար չեն, որ ավելի զգոն լինեն: Փաստաթղթերի կեղծումը քրեական հանցագործություն է, և դրան գնացողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք նաև փաստաթղթերը տրամադրող ծրագրերի ուղղությամբ ենք աշխատանք կատարում, փորձում ենք լուծումներ գտնել, որ ռիսկերը նվազեցվեն»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Արդյոք գործող սպանդանոցների թիվը բավարար է, որպեսզի պատշաճ սպասարկում իրականացվի: Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ միակ մարզը, որտեղ խնդիր կա, Վայոց ձորն է: Այս մարզում ներկայում գործող սպանդանոց չկա: Մնացած բոլոր մարզերում սպանդանոցների քանակը բավարար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում