Tuesday, 03 10 2023
11:45
Նավթի գները նվազել են- 02-10-23
Զսպե՛ք էմոցիաները, հանգստացե՛ք, տիկին․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչին Հայաստանին օգնելու համար
Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ԱԺ-ն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի զոհերի հիշատակն այն դեպքում, որ երեկ էլ ենք ունեցել զոհ. Մինասյան
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է

Խախտումներ՝ 900-ից ավելի կազմակերպությունում. ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 941 տնտեսվարողի մոտ հայտնաբերել է խախտումներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ստուգումները եղել են ինչպես պլանային, այնպես էլ քաղաքացիների, լրատվամիջոցների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների բարձրացրած հարցերի հիման վրա: Ստուգումներն իրականացվել են հանրային սննդի կետերում, իրացման ցանցերում, արտադրամասերում:

«Ամենահաճախ հանդիպող խախտումներից են՝ սանիտարական գրքույկների բացակայություն, հակամիջատային ցանցերի բացակայություն, աշխատակիցների ոչ պատշաճ վիճակ, սանիտարահիգիենիկ խնդիրներ և այլն: Շատ դեպքերում տնտեսվարողների շրջանում իրազեկման խնդիր կա: Դեպքեր կան, որ տնտեսվարողները փորձում են շրջանցել օրենքը, դեպքեր էլ կան, որ, չնայած տուգանվել են, միևնույնն է՝ խախտումը կրկնել են: Այսինքն՝ անլուրջ են վերաբերվել հարցին»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Խախտումներ իրականացրած տնտեսվարողները ենթարկվել են պատասխանատվության՝ տուգանքներ, գործունության ժամանակավոր կասեցում և այլն:

Տոնական օրերին ընդառաջ՝ դեկտեմբերի 21-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները սկսել են բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի գործընթաց: Մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, բայց շարունակվում է նաև մյուս մարզերում:

«Այս խնդիրը չի լուծվի, քանի դեռ ունենք փողոցից ապրանք գնող քաղաքացիներ: Փողոցից սնունդ գնելու դեպքում նրանք ոչ միայն իրենց չեն հարգում, այլև՝ իրենց ընտանիքի անդամներին: Փողոցում վաճառվող ապրանքը գնելիս՝ 100-200 դրամ խնայում են, բայց գնում են, օրինակ, առնվազն վտանգավոր միս»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հորդորում է զգոն լինել և պատահական վայրերից սնունդ չգնել: Հարցերի ու կասկածների դեպքում էլ Գեորգի Ավետիսյանը հորդորում է դիմել տեսչական մարմնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում