
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 7 տարեկան տղա երեխա է մահացել։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 00.40-ին ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 24-ից իրենց մոտ բուժման մեջ գտնվող 2015թ ծնված տղա երեխան դեկտեմբերի 25-ին ժամը 23.55-ին մահացել է, իսկ երեխայի հարազատները դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք։
«Մեկնաել է օպերատիվ քննչական խումբ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին ոստիկանությունից: