Sunday, 24 09 2023
11:45
Amazon-ը կարող է data center-ներ կառուցել Ղազախստանում
11:30
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
11:15
Twitter-ը կդառնա վճարովի
11:00
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
10:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում
Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան
Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. ադրբեջանական ԶՈւ մեկ զինծառայող վիրավորվել է
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին

Խաղաղության պայմանագիրը տապալված է. գնում է «բլեֆ» օպերացիան, Մոսկվան դա շատ լավ հասկանում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով  կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ պետության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ-պաշտոնական գագաթնաժողովին:

Կրեմլի խոսնակը նախօրեին ասել է, որ չնայած բուն գագաթնաժողովին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը մասնակցելու են՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը չեղարկել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ռուսաստանում նախատեսվում էր Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, սակայն Միրզոյանը՝ պայմանավորված Լաչինում ստեղծած իրավիճակով, Ռուսաստան չէր մեկնել։ Սա արժանացել էր ՌԴ արտգործնախարար Լավրովի անթաքույց դժգոհությանը, որը նեղսրտել էր, որ հանդիպման չեղարկման մասին իմացել է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունից, և հավելել էր, որ քանի դեռ հանդիպումները չեղարկվում են, նման միջադեպեր անընդհատ կլինեն։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ իրավիճակը որոշակի ինտրիգ է  պարունակում.«Ինչպես գիտեք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը հրաժարվել էր Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցելուց, մինչ այդ հայտարարվում էր, որ   մասնակցություն կլինի, թեման էլ՝ խաղաղության պայմանագիրն էր։ Դրանից հետո,  ՀՀ արտգործնախարարությունը հայտարարեց, որ խաղաղության  պայմանագրի մասին խոսք լինել չի կարող, քանի որ կա Լաչինի միջանցքի խնդիրը։ Երկրորդ՝  հայտարարեցին, որ Ադրբեջանին նոր պայմաններ են առաջադրել։ Այդպիսով նրանք  փոխեցին նախապես համաձայնեցված  մոսկովյան օրակարգը, եռակողմ հանդիպումը վերածելով երկկողմ՝ Բայրամով-Լավրով հանդիպման։ Հայկական կողմի պահվածքը մի շարք հարցեր առաջացրեց։ Ինչպես հայտարարեց ՌԴ արտգործնախարարը, ռուսական կողմը տեղեկություն ստացել է  ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունից և ոչ դիվանագիտական խողովակներով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Տարասովի՝ հայկական կողմը նմանատիպ քայլի է դիմել նաև ոչ վաղ անցյալում, երբ պնդել է, որ Բրյուսելում կհանդիպի Մակրոնի ներկայությամբ, ինչին դեմ էր Ադրբեջանը.«Այնտեղ էլ  էր օրակարգում խաղաղության պայմանագիրը, բայց այդ ձևաչափը ևս տապալվեց։ Ստացվում է, որ և՛ մոսկովյան ձևաչափն  է տապալված, և՛ բրյուսելյանը։Հիմա հարց է առաջանում՝ ինչ կա այս ամենի հետևում։ Այժմ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում է, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ եթե նույնիսկ այնտեղ հանդիպում լինի, դա կլինի պատահական, կարճ և որևէ էական հարց այնտեղ չի քննարկվի։ Չի բացառվում, որ չպլանավորված որևէ կոնտակտ այնուամենայնիվ տեղի ունենա։Մեզ մոտ տպավորություն է, որ սա բեմադրված ներկայացում է։ Ինչու՞, որովհետև ոչ մեկ չի հասկանում, ինչու հնարավոր չէր հարցերը լուծել առանց «բնապահապանների» ակցիաների։ Հասկանալի էր չէ, որ նման իրավիճակներից կարելի էր խուսափել, ուստի խոսքը գնում է  բեմադրված ներկայացման մասին։ Եթե Ադրբեջանն է այս ամենի նախաձեռնողը, ապա պետք է հասկանար, որ Լաչինի միջանցքի փակումը հումանիտար խնդիրներ կստեղծի Լեռնային Ղարաբաղում, ինչն էլ արևմուտքի  արձագանքին կարժանանար։ Այդպես էլ եղավ, Մակրոնը, Սալիվանը զանգեցին… իրենք  իրենց վրա ուշադրություն գրավեցին, իրավիճակն էլ սկսեց միջազգայնացվել։ Հայաստանը դիմեց ՄԱԿ-ին, եվրոպական կառույցներին, որպեսզի իրենց դիտորդներին ուղարկեն»։

Մեր զրուցակիցը նշում է՝ վերջնարդյունքում ստացվում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տապալված են, փոխված է օրակարգը.«Այս տարի խաղաղության պայմանագիր հաստատ չի ստորագրվի, իսկ մյուս տարի՝ մշուշոտ է, որովհետև կողմերը հանդես են գալիս իրարամերժ դիրքորոշմամբ»։

Միևնույն ժամանակ Ստանիսլավ Տարասովն ընդգծեց.«Ադրբեջանին պետք է ինչքան հնարավոր է շուտ իրավաբանորեն հաստատված փաստաթուղթ ունենալ, որը  կլեգիտիմացնի ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, կամրապնդի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները, ճանապարհների ապաշրջափակումը, սակայն շեշտեմ, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։Երկրորդ՝ Հայաստանին էլ պետք է այդ պայմանագիրը, որպեսզի դիվանագիտական ճանապարհով  վերախաղարկի ինչ-որ դիրքեր, որ կորցրել է պատերազմի ընթացքում։ Այս իրավիճակում հայկական կողմի գործողությունները տրամաբանական են, նրանք ձգձգում են բանակցային պրոցեսը, փաստացիորեն՝ տապալում բանակցությունները։ Եվ երրորդ՝ ինչո՞ւ Ադրբեջանը հասկանալով այդ ամենը համաձայնեց  խաղալ այդ խաղը՝ Մոսկվայից բացի բանակցել նաև Բրյուսելում։Հիմա ստացվում է մի իրավիճակ, որ  եթե Միրզոյանը  գար Ռուսաստան բանակցությունների, հնարավոր  կլիներ ինչ-որ բանի շուրջ կոնկրետ պայմանավորվել։ Բայց Միրզոյանը դա չարեց։ Հիմա ստացվում է, որ «Լաչինի միջանցք» ներկայացմանը միաժամանակ մասնակցում են և՛ Փաշինյանը և՛ Ալիևը՝ տարբեր նպատակներով։ Մեղավոր էլ դուրս են գալիս ռուս խաղաղապահները, բարձրաձայն նշվում է, որ նրանք իրենց գործառույթները չեն կատարում»։

Ըստ Տարասովի՝ այս իրավիճակից ելք կարող էր լինել, միայն եթե  կողմերը  դնեին ռուս խաղաղապահների մանդատի հարցը.«Դա կնշանակեր նախևառաջ պատասխանատվության հստակ գոտի։ Հիմա դա չկա, ուստի երբ մի ոչխար կամ կով գետ է անցնում, կողմերից մեկը  սկսում է մյուսին մեղադրել, իսկ մեղավորը ռուս խաղաղապահներն են։ Ստացվում է, որ  երկու կողմն էլ՝ տարբեր նպատակներով ռուս խաղաղապահների դերակատարությունն է նսեմացնում։ Ահա այս  ամբողջ  խաղը Փաշինյանն ու Ալիևը խաղում են Մոսկվայի հետ, իսկ Մոսկվան դա շատ լավ հասկանում է։ Ռուսները ռեալ ներկայություն ունեն Գյումրիում, իսկ արևմուտքը, որի վրա հենվում է Հայաստանը՝ Բրյուսել, Մակրոն, Միշել, ԱՄՆ… այնտեղից միայն դատապարտումներ ու կոչեր են հնչեցվում։ Ո՞վ է նրանցից ռեալ պատրաստ փոխարինել ռուս խաղաղապահներին, որովհետև ռուս խաղաղապահների հեռացումը Ղարաբաղից, կնշանակի հայերի հեռացում այդ անկլավից ամբողջապես։ Գնում է «բլեֆ» օպերացիա, իսկ Մոսկվան դա շատ լավ հասկանում է»։

Մեր զրուցակիցը համարում է, որ այս փուլում Մոսկվան հետաքրքրված է իրավիճակի կայունությամբ, որպեսզի չկրկնվի երկրորդ ղարաբաղյան պատերազմը.«Այն իրավիճակում, երբ Մոսկվան դեռ զբաղված է ուկրաինական հակամարտության լուծմամբ, իրեն այլ խնդիրներ բոլորովին պետք չեն։ Փաստ է, որ այստեղ կա շահագրգիռ երրորդ կողմ։ Կա արևմուտքի ձեռքը, լավ թող լինի, մենք դեմ չենք, բայց թող ռեալ օժանդակություն ցույց տան։ Այլապես ինչու է, երբ մի ոչխար սահմանը հատում է, միանգամից զանգում են  Մոսկվա՝ Պուտինին։ Թող զանգեն Մակրոնին ու Բայդենին»,-եզրափակեց Տարասովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում