Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գրիգոր ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Նշենք, որ մինչ այդ Գրիգոր Մինասյանը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։