Thursday, 28 09 2023
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը

Ինչպես պայթեց ՀՖՖ-ի «փուչիկը»․ Ազգային հավաքականը կրախի առաջ․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականն ավարտեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 95-րդ հորիզոնականում։ Մինչդեռ տարին սկսել էին 92-րդ հորիզոնականից և լիահույս էինք, որ որոշակի դրական տեղաշարժ այնուամենայնիվ կհաջողվի գրանցել։ 2022 թվականին մեր հավաքականն անց կացրեց 10 հանդիպում տանելով 2 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով 7 պարտություն։ Տարվա կտրվածքով հանդիպումների 70 տոկոսը ձախողելն ինչ խոսք վատ արդյունք է։ 10 հանդիպումներում մեր ազգային թիմը խփել է ընդամենը 7 գնդակ, բաց թողնելով 29-ը։ -22, սա է մեր ցուցանիշը։ Այս տարվա մարտին Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ Օսլոյում 0։9 հաշվով զիջեց Նորվեգիային կրելով պատմության ընթացքում ամենախոշոր հաշվով պարտությունը։ Պարտություն, որից հետո ՀՖՖ-ն պետք է պաշտոնանկ աներ իսպանացի մասնագետին, բայց․․․․։

«Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում: Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով: Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը: Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»,- նման հայտարարությամբ ՀՖՖ-ն, հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները հանդես էին եկել Նորվեգիայի դեմ հանդիպումից անմիջապես հետո։ Ի՞նչ տեղի ունեցավ այնուհետև։ Ազգերի լիգայի B դիվիզիոնում, մեր հավաքականը ոչ միայն ելույթ չունեցավ մարտական տեսքով այլև 6 խաղում կրեց 5 պարտություն, ենթախմբում զբաղեցնելով վերջին հորզոնականը։ Ավելին, այդ 5 պարտություններից 3-ը խոշոր հաշվով էին։ Նորվեգիայի խայտառակությունից շատ չանցաց ֆուտբոլասերը հերթական ծանր հաևվածը ստացավ․ իր երկրի հավաքանը Երևանում 0։5 հաշվով զիջեց Ուկրաինային։ Մեկնաբանություններն ավելորդն են։

Մինչդեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգերի լիգայում հավաքականի առաջ նվազագույն խնդիր էր դրել առնվազն մնալ B դիվիզիոնում: Այս մասին հայտարարել էր ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Նորվեգիայի դեմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունը ոչ այլ ինչ էր քան «փուչիկ»։ «Փուչիկ», որը պայթեց Ազգերի լիգայում։ «Փուչիկի» պայթյունից հետո ՀՖՖ-ն սեպտեմբերին վերջին դադարեցրեց համագործակցությունը Կապառոսի հետ։ Վերջինիս հետ պայմանագիրը սակայն նախատեսված էր մինչև այս տարվա նոյեմբերը։ Ժամանակից շուտ պայմանագրի խզումը պայմանավորված էր նրանով, որ ֆեդերացիան ցանկանում էր հնարավորինս արագ գտնել նոր գլխավոր մարզչի։ Արդեն գալիք տարվա մարտին մեր գլխավոր թիմը սկսելու է պայքարը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, Երևանում մրցելով Թուրքիայի հետ։ Արդեն 3 ամիս է ՀՖՖ-ն փնտրում է մարզչի, բայց չի կարողանում գտնել։

0։9 հաշվով պարտությունից հետո չգնալով տրամաբանական լուծման և հանդես գալով մերկապարանոց հայտարարությամբ ֆեդերացիան՝ Թուրքիայի դեմ կարևորագույն խաղից առաջ հավաքականին կանգնեցրել է կրախի առաջ։ Հավաքականի նոր գլխավոր մարզիչը առանց ստուգողական հանդիպումների ստիպված է լինելու թիմին դուրս բերել ֆուտբոլային ճակատամարտի։ Այլևս չենք ցանկանում լսել, ֆուտբոլիստները ճնշման տակ են, խաղը քաղաքականացված է և նմանատիպ հայտարարություններ։ Բոլորի համար պարզ է թե ինչ արժեք ունի երկրպագուի և ընդհանրապես հայ մարդու համար Թուրքիայի դեմ մրցավեճը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում