
Նեպալի նոր վարչապետ է դարձել կոմունիստ ապստամբների նախկին առաջնորդ Պուշպա Քամալ Դահալը։
Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել են երկրի նախագահ Բիդհյա Դեվի Բհանդարիի գրասենյակից։ Սպասվում է, որ քաղաքական գործիչը երդում կտա դեկտեմբերի 26-ին։
68-ամյա քաղաքական գործիչը երրորդ անգամ կգլխավորի Նեպալի կառավարությունը։ Նա ստացել է Ներկայացուցիչների պալատի՝ խորհրդարանի ստորին պալատի 275 պատգամավորից 169-ի աջակցությունը։