Friday, 19 04 2024
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին

Երևանի հրաժարումն ու Մոսկվայի «մանևրը»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կայանալու է ԱՊՀ ամենամյա տարեվերջյան ոչ պաշտոնական Վեհաժողովը: Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սպասում են թե Փաշինյանին, թե Ալիևին, բայց նրանց միջև հանդիպում նախատեսված չէ: Ավելի վաղ, Պեսկովը հայտարարել էր, որ կողմերի ցանկության դեպքում Ռուսաստանը դեմ չէ կազմակերպել նրանց միջև հանդիպում՝ ոչ պաշտոնական Վեհաժողովի հարթակում:

Ըստ ամենայնի այդ ցանկությունը չի եղել կամ երկու կողմի, կամ նրանցից մեկի մոտ: Եվ մեծ հավանականությամբ՝ Երևանի: Այդ մասին խոսելու հիմք է այն, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ օրերս հրաժարվել էր մեկնել Մոսկվա և եռակողմ հանդիպում անցկացնել Լավրովի ու Բայրամովի հետ, որի մասին պայմանավորվածություն է եղել դեռևս Լաչինի միջանցքի փակելուց առաջ: Երևանը պարզաբանեց, որ այժմ իր առաջնահերթությունը Լաչինի միջանցքի բացման հարցը լուծելն է, ինչով թերևս ակնարկվում էր, որ Հայաստանը չի տեսնում Մոսկվայի միջոցով այդ հարցը լուծելու հնարավորություն, կամ ավելին՝ համարում է, որ Մոսկվան այդ հարցում գործում է Բաքվի հետ:

Չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ էլ Նիկոլ Փաշինյանն է դեմ եղել Սանկտ-Պետերբուրգում Ալիևի հետ հանդիպմանը, սակայն այցը Ռուսաստան ընդհանրապես չի չեղարկել արդեն առավել մեծ աղմուկից և հայ-ռուսական լարումից խուսափելու համար: Բայց, լարումն ակնառու է, եթե հաշվի առնենք այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը դեկտեմբերի 23-ին Բայրամովի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում բավականին կոշտ արտահայտություններ արեց նաև ԵԱՀԿ կամ ՄԱԿ փաստահավաք առաքելությունների մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկության վերաբերյալ: Եթե ՌԴ արտգործնախարարը Ադրբեջանի նախարարի ներկայությամբ կոշտ քննադատության է ենթարկում ընդհուպ Հայաստանի առաջին դեմքի բարձրաձայնած գաղափարը, ապա սա նշանակում է լարման իսկապես բարձր աստիճան: Թե որոնք են, կամ որոնք կարող են լինել սրա պատճառները, շատ է խոսվում, և այստեղ բնականաբար ամենից հաճախ դիտարկվող վարկածը այն է, որ Ռուսաստանը դժգոհ է Արևմուտքին ներգրավելու Հայաստանի քայլերից:

Ինչպես հայտնի է, Հայաստանն էլ այդ քայլերը հիմնավորում է նրանով, որ չի աշխատում ռուսական միջնորդությունը, կամ՝ կամա, թե ակամա աշխատում է Ադրբեջանի օգտին: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ առայժմ հայտարարություններից բացի, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ չի աշխատում որևէ արևմտյան մեխանիզմ: Ավելին, Եվրամիությունը Ադրբեջանի հետ կնքում է էներգետիկ նոր համաձայնագիր ու հայտարարում վստահելի գործընկեր, այն պարագայում, երբ Բաքուն արգելափակել է Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Արևմուտքի համար իրավիճակն այստեղ առավել ճկուն է, քանի որ անմիջական կայունության և հաղորդակցության վերահսկման պատասխանատվությունը ՌԴ վրա է, հետևաբար խաթարումները աշխատում են ՌԴ վարկի դեմ: Ռուսաստանն այդ խաթարումները սադրող Ադրբեջանի դեմ կոշտ չի խոսում, քանի որ առավել ևս ուկրաինական պատերազմի համապատկերում Ադրբեջանն ու Թուրքիան դարձել են չափազանց կարևոր, Բաքուն ներառյալ նաև որպես Իրանի հետ հաղորդակցության կարևոր օղակ: Մյուս կողմից սակայն, անվերջ կամ անսպառ չէ նաև Հայաստանին ճնշելով Բաքվի հետ պայմանավորվելու մեխանիզմի ռեսուրսը, ու այդ իմաստով Մոսկվայի համար կա մանևրի անհրաժեշտություն, ինչքան էլ հնչի տարօրինակ: Եվ, Երևանի անհամաձայնությունն ու «ընդվզումը» այդ իմաստով կարող է տալ այդ մանևրի հնարավորությունը, մյուս կողմից նաև այդ կերպ փորձելով սրել իրավիճակի համար Արևմուտքի՝ գործնական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության հարցը: Իրավիճակը բավականին բարդ ու անկանխատեսելի է, միարժեք դիտվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում