
Ձմեռային հզոր փոթորիկը, ուժեղ քամին և ձյան առատ տեղումները 38 մարդու մահվան պատճառ են դարձել ԱՄՆ––ում և Կանադայում։
ԱՄՆ–ում երկրի ավելի քան մեկուկես միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ։
Փոթորիկն ընդգրկել է 3200 կմ տարածք՝ Տեխասից մինչեւ Քվեբեկ։
Կանադայի զգալի տարածքը նույնպես հայտնվել է ձմեռային փոթորկի տիրապետության տակ․ հայտնում է BBC-ն՝ ընգծելով, որ եղանակային այս պայմաններն աննախադեպ են։