
Կարմիր Խաչը 4 օտարերկրյա քաղաքացու Արցախից տարհանել է, այս մասին Radar Armenia-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրանք տարբեր խրոնիկական հիվանդություններ ունեին, և դիմել էին կազմակերպության օգնությանը։
«Նրանք ունեն խրոնիկ հիվանդություններ, որի բուժման առնչությամբ` արձագանքելով նաև նրանց երկրի դիմումին, միջնորդել ենք տեղափոխումը Հայաստան»,- ասաց Ամատունին։