
Թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովին, բայց ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ:
Այս մասին Ինտերֆաքսի հաղորդմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում: