Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կատարած հանցավոր արարքը

Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից հայտնում են՝ Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կատարած հանցավոր արարքը. հողատարածքը համայնքին վերադարձնելու իրավական գործընթաց սկսելու համար՝ դատական ակտի օրինակը կուղարկվի Վանաձորի ղեկավարին:

Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Ս.Դ.-ն, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշ­տո­նեա­կան դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. Վանաձոր համայն­քին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Ս.Դ.-ի կողմից կատարված հանցավոր արարքը, և համաձայն դատական ակտի, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը կարճվել է։

Դատական ակտի օրինակը ստանալուց հետո, Լոռու մարզի դատախազության կողմից այն կուղարկվի Վանաձոր համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողատարածքը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ իրավական գործընթաց սկսելու համար:

Հաղորդագրությունում նշված է, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Դ.-ն, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։ Այնուհետև, իր ստորագրությամբ վավերացրել է բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթ, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին: Դրա հիման վրա՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում, ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ, Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը: Այնուհետև, Ս.Դ.-ն ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս.Վ.-ն: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրություն, որի հիման վրա հողամասը 403 հազար 770 դրամով վաճառվել է Ս.Վ.-ին` Վանաձոր համայնքին զրկելով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հո­ղա­տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:

Դատախազությունից նաև տեղեկացնում են, որ Ս.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին ևս կայացվել է նույնաբովանդակ դատական ակտ, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել համայնքապատկան հինգ տարբեր հողամասերի և շինությունների ապօրինի օտարման գործընթաց իրականացնելու համար։

Այդ դատական ակտը մարզի դատախազության կողմից ևս ուղարկվել է Վանաձորի համայնքապետարան. ապօրինի օտարված հողամասերն ու շինությունները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու նպատակով ներկայացված հայցն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական գործերով դատարանի վարույթ, գտնվում է քննության փուլում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում