
Գյումրիում այսօր վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, որին զուգահեռ տեղի ունեցավ նաև Վարդանանց հրապարակում կազմակերպված ամանորյա տոնավաճառի բացումը։ Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, շնորհավորեց բոլորին գալիք տոների կապացկությամբ, մաղթեց մեր երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն։