Tuesday, 03 10 2023
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան

ՏԻՄ-երի հետ կապված լրջագույն խնդիրներ կան․ ԺՊ-ն չպետք է Երևանից նշանակվի

2022-ին մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, արդյունքում՝ ոչ բոլոր համայնքներում ձևավորվեց ավագանի և ոչ բոլոր համայնքներում ընտրվեց ղեկավար։ Արտահերթ ընտրությունները սարերի ետևում չեն Վանաձոր, Սիսիան, Մարալիկ համայնքներում։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ ՏԻՄ օրենքը չէ պատճառը, որ համայնքներում այս իրավիճակն է ստեղծվում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Իոաննիսյանը նշեց, որ իրականում արտահերթ ընտրությունն ամբողջությամբ ժողովրդավարական պրոցես է․ «Նորմալ է, որ այդպիսի ընտրություններ լինում են, նորմալ է, որ ընտրությունների արդյունքում քաղաքական կոալիցիայի չձևավորման դեպքում լինում են արտահերթ ընտրություններ, և սա ժողովրդավարական լուծում է։ Ոչ ժողովրդավարական լուծում կլինի այն դեպքում, երբ մի ուժը ճնշում է գործադրում, ստիպում է կոալիցիա կազմել»։

Իոաննիսյանի խոսքով՝ մինչև 2018 թվականը որևէ մեկը հիշո՞ւմ է դեպք, երբ կոալիցիա կազմել հնարավոր չի եղել։

Այնուամենայնիվ, ըստ նրա՝ ՏԻՄ-երի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։ Մասնավորապես,  ՏԻՄ-ի անկախության, մոտիվացվածության հետ կապված։

«Շատ կարևոր է, որ ՏԻՄ-երն իրենց մարզի հավաքագրված ԱԱՀ -ի մի մասը համայնքային բյուջե մուտք անեին, և սա կնպաստեր համայնքում բիզնեսի զարգացմանը։ Եվ այս առումով այսօր շատ համայնքներ մոտիվացիա չունեն բիզնես միջավայրի ստեղծման։ Վրաստանում, օրինակ, համայնքների մոտ 1,5-րդը անցնում է  համայնքային բյուջե»,-հավելեց նա։ Իոաննիսյանի դիտարկմամբ՝ առաջին հերթին պետք է պետական քաղաքականություն փոխվի, մինչդեռ պետությւոնը սուբվենցիոն ծրագրերով է ամեն ինչ անում, կուզի կտա, չի ուզի, չի տա։

«Այստեղ մենք խնդիր ենք տեսնում, որովհետև մենք տեսնում ենք, որ ժամանակավոր պաշտոնակատարները հակված են լինում վարչարարական ռեսուրս չարաշահելու և առավել մեծ հավանականություն են ունենում հաղթելու ընտրություններին։ Եվ մենք առաջարկում ենք գտնել լուծումներ, որ ժամանակավոր պաշտոնակատար Երևանից չնշանակվի»,-ասաց նա։

Իոաննիսյանը նշեց նաև, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջարկում է, որ նախագահը նշանակի ժամանակավոր պաշտոնակատար․ «Մենք առաջարկում ենք, օրինակ, համայնքի ամենատարեց անդամը կամ ավագանու առավելագույն ձայներ հավաքած անդամը դառնա ժամանակավոր պաշտոնակատար։ Այսինքն՝ ժամանակավոր պաշտոնակատար թող նշանակվի այն մարդը, որն ամենաշատ ձայն կհավաքի։

Մինչև տարեվերջ սահմանադրական փոփոխությունների փաթեթը պատրաստ չի լինի, ավելին՝ 2023-ին նույնպես պետք է չսպասել  սահմանադրական փոփոխությունների փաթեթին․«Եթե մենք ուզում ենք, որ դա լինի պրոցես, որը կլինի խորքային, ծավալուն փոփոխություններով, պրոցես, որին հասարակությունը ներգրավված կլինի բոլոր փուլերում, դա տևելու է դանդաղ, երկար։ Ավելին՝ դժվար է լինելու էապես սկսել, քանի դեռ անվտանգային միջավայրն այսպիսին է։ Ես երեքշաբթի օրը զեկուցելու եմ մեր և Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջարկները կապված նախագահի լիազորությունների հետ, բայց մենք այս իրավիճակում հանրային քննարկում ինչպե՞ս կարող ենք քննարկում կազակերպել, երբ Լաչինը փակ է»։

Նախագահի լիազորությունների հետ կապված հայեցակարգով առաջարկում են հետևյալը․ խորհրդարանական հանրապետությունում իշխանությունների հակակշռումն օրենսդիրի կողմից երբեք չի կարող պատճաշ լինել, և այս առումով օրեսդիրը չի կարող գործադիրին հակակշռել, բայց կան մարմիններ, որոնք պետք է հակակշռեն՝ դատական, ընտրական, կոռուպցիոն մարմինները և շատ կարևոր է, որ նրանք անկախ լինել օրենսդիր և գործադիր ճյուղերից։

«Մենք առաջարկում ենք, որ նախագահն առանձին ընտրություններով ընտրվի, օժտված լինի առաջնային մանդատով, և իրական մասնակցություն ունենա այս մարմինների ձևավորմանը, բայց միաժամանակ հստակ ամրագրվի, որ նախագահը չունի գործադիր իշխանության լիազորություններ, և գործադիրի բոլոր լիրազորությունները կառավարությանն են վերապահված։ Գործադիր իշխանության լիազորություններ նախագահը չունի,  նախարարներ նշանակում է վարչապետը, վարչապետն առաջարկում է, նախագահը՝ հաստատում, և նման ռիսկերը բացառելու համար գործադիր իշխանության հակակշռող լիազորությունները նախագահի ձեռքում պետք է լինեն»,-հավելեց Իոաննիսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում