CNN հեռուստաալիքին հայտնի է դարձել այն հաքերի անունը, որը կոտրել էր WikiLeaks սկանդալային կայքն այն պահին, երբ այնտեղ հայտնվել են ամերիկյան դիվանագիտության գաղտնի փաստաթղթերը: Հաքերի անունը The Jester է, և նա իրեն անվանում է «բարության հաքտիվիստ» (Hacktivist for good): Նա այդ քայլը պատճառաբանել է «զինվորներին սպառնացող վտանգով»: Ավելի վաղ նա հաքերային հարձակումներ է իրականացրել իսլամիստական կազմակերպությունների վրա` այդ մասին իր Twitter միկրոբլոգում ամեն հաջող դեպքի ժամանակ գրելով «TANGO DOWN»: Այս արտահայտությունը ամերիկյան հատուկ ծառայություններն ամեն անգամ օգտագործում են այն ժամանակ, երբ վերացնում են որևէ ահաբեկչի: