Քվեարկության արդյունքների համաձայն՝ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը պետք է հրաժարվի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից:
Ընդհանուր առմամբ, քվեարկել է 17 502 391 օգտատեր: Նրանց 57.5 %-ը կողմ է արտահայտվել Մասկի հեռանալուն, 42.5 %-ը՝ դեմ:
Մասկը հայտարարել էր, որ կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե նման որոշում կայացնեն սոցիալական հարթակի օգտատերերը: Իլոն Մասկը Twitter-ում քվեարկություն էր նախաձեռնել: