Thursday, 08 06 2023
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
19:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը
19:30
Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00

Հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք

Հայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին), սակայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք չպատվաստված 85 տարեկան անձի մոտ, որը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
 
«Փայտացման կանխարգելման, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:​ ​Հայաստանում փայտացման դեմ պատվաստումները կատարվում են համակցված պատվաստանյութերով՝ Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված ժամկետներում՝ մինչև 12 ամսական, 18 ամսական և 6 տարեկան երեխաներին, 15-16 տարեկան դեռահասներին, այնուհետև՝ դիֆթերիայի և փայտացման դեմ յուրաքանչյուր՝ 10 տարին մեկ:
 
Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են փայտացման դեմ պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել փայտացման դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
 
Հիշեցնենք, որ փայտացումը ծանր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է սուր ընթացքով, նյարդային համակարգի ախտահարումով, կմախքային մկանների տոնիկ և կլոնիկ ցնցումներով, որն ի վերջո բերում է ասֆիկսիայի (շնչառության կանգ):
 
Հիվանդության հարուցիչը Clostridium tetani-ին է, որը կարող է երկար ժամանակ պահպանվել հողում, ջրում և ցանկացած մակերեսի վրա։ Մարդը վարակվում է, երբ հարուցիչը ներթափանցում է վնասված մաշկի կամ լորձաթաղանթների միջոցով»,- ասված է հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում