
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հրավերով այցելել են սահմանափակ կարողություններով երեխաների:
Արդեն երկու տարի անընդմեջ ՀՆՓԱԻԿ-ի ծառայողները Ձմեռ պապու հագուստով հաստատության տանիքից ճոպաններով իջնում են, շնորհավորում մանուկներին և հանձնում Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից պատրաստված նվերներ: