Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարզպետների հանցավոր ու կոռուպցիոն ազդեցությունը նվազել է, հիմա նրանց հիմնական շանտաժի զենքը սուբվենցիոն ծրագրերն են

Գործադիրը հավանություն է տվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նպատակը՝

մարզպետների և մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը բարձրացնելն է, հաշվետվողականության ավելի ճկուն մեխանիզմներ ներդնելը: Նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնց համաձայն կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը:

Այս առնչությամբ, Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե իրականում նայում ենք, մարզպերանների հաշվետվողականության բարձրացումը թափանցիկության առումով որոշակիորեն արդյունավետ է: Հարցն այն է, որ խոշորացման արդյունքում ենթադրվում էր, որ տեղի կունենա կառավարման ապակենտրոնացում, բայց փաստացի ստացվում է, որ համայնքներին տրվելու է միայն շենքերի պահպանությունը, իսկ բյուջետային առումով համայնքները որևէ դրական ազդեցություն չեն ունենա: Այսինքն այդ ամենը շարունակելու են կառավարել մարզպետարանները: Հաշվետվողականությունը այստեղ շար կարևոր է, որովհետև եթե համայնքներից հնարավոր էր լինում հանրային լսումների, տարբեր միջոցառումների արդյունքում տեղեկանալ, մարզպետարանը, որպես կանոն, դա չի կազմակերպում, միայն վերջում կատարողականի տեսքով կարողանում ենք տեսնել, թե ինչ է եղել, ինչպես է եղել, ինչպես են ծախսվել գումարները և այլն»:

Տեսակետին, թե համայնքների խոշորացումից հետո մարզպետարանների անհրաժեշտությունը նվազում է, եթե չասենք վերանում է, և կարիք չկա մարզպետների ինստիտուտ պահել, Քոթանջյանն ասաց. «Մեծ հաշվով, համայնքների լիազորությունները մեծանում է, բայց իրենք կառավարում են միայն շենքերը: Ենթադրենք դպրոցներն անցան համայնքներին, շենքերն են անցնում համայնքներին, իսկ անձնակազմի, դասապրոցեսների կառավարումը մնում է նախարարության լիազորության տակ և այդտեղ եթե չլինեն մարզպետարանները, շատ մեծ աղետ կլինի, որովհետև վերահսկողություն որևէ կերպ չի կարող լինել: Երևանից չեն կարողանա կառավարել մարզերում այդքան համայնքներում գտնվող դպրոցները, հիվանդանոցները և այլն: Այստեղ մարզպետարանների լիազորությունների անհրաժեշտությունն, իհարկե,  անհերքելի է:

Այլ ելք կլիներ, եթե համայնքները ստանային հավելյալ գումար բյուջեից և կարողանային ինքնուրույն կազմակերպել ու կառավարել: Նույնը վերաբերում է սոցիալական ծառայություններին: Նախկինում եթե դա համայնքներին էր պատկանում, հիմա պետական կառավարման տակ է և համայնքները ընդամենը շենքերն են տրամադրում»:

Հարցին, թե մինչ այժմ որքանով են արդյունավետ գործել մարզպետարանները, որքանով են կոռուպցիոն ռիսկերը հաշվարկվել ու բացահայտվել՝ հաշվի առնելով, որ նախկինում յուրաքանչյուր մարզպետ իր մարզում օլիգարխ էր, ՀԿ ղեկավարը պատասխանեց. «Ներկայումս ևս շատ հաճախ կարելի է տեսնել, որ մարզպետներն ունեն ազդեցություն տեղական քաղաքականության վրա: Այսինքն երբ տեղի ունեցած խոշորացման արդյունքում համամասնական կարգով ընտրություններով կառավարման անցան խմբակցություններ, շատ հաճախ որոշում կայացնող է դարձել մարզպետը: Այսօր էլ, օրինակ, Լոռու մարզում կարելի է տեսնել համայնքապետարան, որոնք ձեզ կասեն՝ մենք չենք որոշում կայացնում: Խորը առումով այդ ամենը պահպանվում է»:

Քոթանջյանը չհամաձայնեց, որ մարզերում մարզպետները միանձնյա որոշումներ կայացնողներ են. «Այո, առաջ եղել են դեպքեր, երբ մարդը ուզում էր առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, բայց մարզպետը կարող էր կանչել և «հորդորել» չառաջադրվել և մարդը չէր առաջադրվում: Հիմա դա չկա, հիմա մարզպետ ասվածի ազդեցությունը որոշակիորեն նվազել է: Մարզպետների հանցավոր ու կոռուպցիոն ազդեցությունը որոշակիորեն նվազել է: Այնուամենայնիվ, հիմա շարունակվում է ներքին քաղաքականության վրա ազդեցությունը, որն արվում է մարզպետի միջոցով: Հիմնական զենքը, որով կարողանում են շանտաժ անել ու ազդեցություն պահել, սուբվենցիոն ծրագրերն են, որոնք շատ հաճախ մարզպետների կողմից իրենց «դաբրոն» չստացած համայնքապետերն ու թիմերը չեն կարողանում հաստատել տալ: Ավելի ճիշտ որոշակի սուբվենցիոն ծրագրեր հաստատում են, բայց գերկարևոր սուբվենցիոն ծրագրերը մարզպետները չեն հաստատում, հետևաբար կառավարությունը չի համաֆինանսավորում»:

Նա նկատեց, որ եթե համայնքներին տրվի բարձր լիազորություն և գումար, ապա մարզպետարաններ ընդհանրապես պետք չեն լինի: Բայց այստեղ պետք է համայնքներում տարվեն լուրջ աշխատանքներ՝ մասնագետներին համայնքային իշխանության մեջ ներգրավելու կամ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Այդ պարագայում միանշանակ պետք չեն լինի մարզպետարաններ և համայնքները կունենան շատ ավելի բարձր դիմադրողականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում