Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Բաքվի պահանջով Ստեփանակերտում նշանակում կատարել-չկատարելու նախադեպ չպետք է ունենանք. Աթանեսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Լաչինի միջանցքի շուրջ՝ դիվանագիտական ճակատում: Մեկ օրվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, բայց մերժել ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ եռակողմ հանդիպումը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս պրոցեսի շուրջ՝ նկատի ունենալիվ մոսկովյան կողմի անթաքույց դժգոհությունը:

Արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որքան հասկացվում է, ծրագրված էր նախօրոք։ Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամային իրավիճակում Ադրբեջանը, բնականաբար, փորձելու էր Հայաստանից զիջումներ պահանջել։ Կարծում եմ, Հայաստանը ճիշտ որոշում է ընդունել։ Հարաբերությունների կարգավորման բանակցությունները պետք է ընթանան կայուն, վերահսկվող եւ կանխատեսելի իրավիճակում, ինչը այսօր չունենք ոչ հայ-ադրբեջանական սահմանին, ոչ՝ Լեռնային Ղարաբաղում։

-Ադրբեջանը Մոսկվայում հայտարարում է, որ հենց Ռուբեն Վարդանյանը հեռանա, ամեն ինչ լավ կլինի: Ըստ Բայրամովի, Ռուբեն Վարդանյանը «խանգարում է վերաինտեգրմանը»: Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վարդանյանի Արցախ գնալու և այնտեղ քաղաքականությամբ զբաղվելու հետ: Այն, որ Բայրամովը այդ մասին հայտարարում է Մոսկվայում, արդյոք նշանակում է, որ Բաքուն Մոսկվայի առաջ դնում է կամ-կամ-ի  հարց, այսինքն՝ կամ Վարդանյանն է հեռանում, կամ խաղաղապահների մանդատը չի երկարաձգվում:

Օրեր առաջ ֆեյսբուքյան մի օգտատեր, ցավոք անուն-ազգանունը մոռացել եմ, դիտարկել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակումը մի նպատակ ունի՝ հասնել նոր փաստաթղթի ստորագրման, որտեղ «միջանցքի» փոխարեն գրված կլինի «Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ»։ Դա իմ կարծիքով, իրականությանը շատ մոտ գնահատական է։ Բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկմանը բոլոր երկրները Ադրբեջանին հասկացրին, որ կա Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք, միջազգային հանրությունը, այսպես ասեմ՝ տեր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տերմինաբանությանը, այսինքն՝ ԼՂ խնդրի իրավա-քաղաքական ընկալումը չի փոխվել և չպետք է փոխվի՝ անկախ քառասունչորսօրյա պատերազմի հետևանքներից։ Նման իրավիճակում Բաքուն ինչ ասես՝ կարող է մոգոնել։ Ռուբեն Վարդանյանը պետական նախարար է նշանակվել Արցախի նախագահի հրամանագրով, նրա հետագա պաշտոնավարման-չպաշտոնավարման հարցը կարող է լուծվել միայն Ստեփանակերտում։ Որեւէ իրավական ակտ կամ համաձայնություն չկա, որով Արցախի դե-ֆակտո իշխանությունը չպետք է գործի կամ պետք է գործի Բաքվի կամեցողությամբ։ Ով ում հետ ինչ կորպորատիվ խնդիրներ ունի՝ թող կարգավորի միջազգային արբիտրաժով։

-Հնարավո՞ր է միջանցքը փակող Ադրբեջանի դեմքը փրկել պետք լինի՝ նրան որևէ նվաճում տալով: Ռուբեն Վարդանյանը կարո՞ղ է լինել քավության նոխազ, քանի որ ադրբեջանցի «բնապահպանները» նրա պատճառով են փակել միջանցքը:

Կրկնեմ և մի փոքր բաց ասեմ․ արդարացվա՞ծ է Ռուբեն Վարդանյանի նշանակումը, թե՞՝ ոչ,-հարցը կարող են քննարկել Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերը և նախագահը։ Ադրբեջանի արտգործնախարարը բոլորովին այլ իրավասություն և աշխատանքային խնդիրներ ունի։ Միանշանակ է, որ Բաքվի պահանջով Ստեփանակերտում նշանակում կատարել-չկատարելու նախադեպ չպետք է ունենանք։

Ինչու՞ էր ՌԴ ԱԳ նախարարին առհասարակ պետք հերքել իրենց առնչությունը Ռուբեն Վարդանյանի հետ:

-Եթե հավատանք ադրբեջանցի վտարանդի քաղաքագետ Արիֆ Յունուսովին, Ռուսաստանը և Ադրբեջանը տարածաշրջանում հանքարդյունաբերության հետ կապված խնդիրներ ունեն։ Բաքվում համարում են, որ Ռուբեն Վարդանյանը «Ղարաբաղ է եկել, որպեսզի պաշտպանի ռուսական կապիտալի շահերը»։ Սա վարկած է, որ շրջանառում են ալիևյան քարոզչամիջոցները։ Խորքում ի՞նչ շահեր են բախվում՝ դժվար է ասել։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը նախագահ Պուտինի ներկայությամբ զինված ուժերի առջև Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու խնդիր է դրել։ Ընդ որում, դա կարևոր է նաև քաղաքական իմաստով։ Ռուսաստանը դրանով վերահաստատում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի ձևակերպումները։ Սա շատ սկզբունքային հանգամանք է։ Ռուսաստանը չէր կարող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումները հաշվի չառնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում