
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք վերաբերում են, մասնավորապես, հայ- ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերին։