Վերջին հեռախոսազանգերը եկան հաստատելու Միրզոյանի Մոսկվա չմեկնելու հրաժարվելու տեքստը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը:
Խաչատրյանը կարծում է, որ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների և Կլաարի հետ հեռախոսազանգերով բովանդակային քննարկում է եղել. «Հայաստանը շարունակում է ցուցադրել արտաքին աշխարհին, որ սահմանափակված չէ մեկ ուղղությամբ գործընթացներով»:
Անդրադառնալով Լավրովի հայտարարություններին, մեր բանախոսը նկատեց. «Լավրովը հայտնում է Մոսկվայի վախերը. այլ խաղաղապահական մեխանիզմի ներդրումը ՌԴ-ի ձեռքերը կսահմանափակեն»: