Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Արցախում Հայաստանից են ակնկալում առարկայական քայլեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթի մասին, ինչքանո՞վ էր այն իրավիճակին համահունչ։

-Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում բավականին լավ ելույթներ են հնչել,  հասցեական, ստեղծված իրավիճակին ու իրականությանը համահունչ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ավելի շատ հավասարակշռված էր, քանի որ Ռուսաստանն անմիջապես եռակողմ հայտարարության կողմ է, ինչպես նաև իր  խաղաղապահ ուժերով  տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահվող երկիր է։ Հենց հավասարակշռությունից ելնելով էլ ելույթը բովանդակային առումով այդպիսին էր։

-Բացի եռակողմ հայտարարության երաշխավորը լինելուց, նաև արցախահայության անվտանգության երաշխավորն է։

-Ես նշեցի, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գլխավոր երաշխավորը հենց  Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս ռուս խաղաղապահ ուժերի։

-Ավելի հասցեական կոչերի ու պահանջների անհրաժեշտություն չկա՞ր։

-Ես ասացի, որ ընդհանուր կոնտեքստում բոլորի հայտարարությունները հասցեական էին։Կարծում եմ, որ հաշվի առնելով հավասարակշռվածությունը, նաև իրենց գլխավոր դերակատարությունն այդ հարցում՝ կարող ենք  ձևակերպել այնպես, որ ելույթում հնչում էին հավասարակշռված հայտարարություններ։

-Արցախի պետնախարարը նշում է, որ Հայաստանից ավելի շատ քայլեր են ակնկալում։ Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ չի անում։

-Խնդիրն այն է, որ կա եռակողմ հայտարարություն, որի դրույթները խախտվում են։ Միջազգային հանրությունը դա տեսնում է։ Կողմերը հանդիսանում են Հայաստանը,Ադրբեջանը և Ռուսաստանը։ Բնական է, որ Ադրբեջանն իր պահվածքով փորձելու է ապակայունացնել իրավիճակը, ստեղծել այն տպավորությունը, թե չկա Լեռնային Ղարաբաղ,  և առհասարակ նման հարց գոյություն չունի։ Դա կարող է  անել կեղծ բնապահպանական օրակարգերով, վաղը մյուս օրը կարող է  այլ  հարցեր օրակարգեր մտցնել։ Բայց քանի որ կողմերը հանդիսանում են  նաև Ռուսաստանն ու Հայաստանը, պետք է հասկանանք, որ այդ հայտարարությունների կատարման պահանջատերը պետք է լինեն Հայաստանն ու Ռուսաստանը, շահառուն էլ՝ Արցախի ժողովուրդը։ Դրա համար էլ այս կարգի կոպիտ  խախտումները՝ դա կարող են լինել հրադադարի ռեժիմի խախտումները, Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, պետք է շատ կոշտ արձագանքների արժանան Հայաստանի ու Ռուսաստանի կողմից՝ որպես եռակողմ հայտարարության ստորագրողներ։Մենք իհարկե կոշտ ենք արձագանքում Ադրբեջանի  գործողություններին, բայց այդ արձագանքն այնքան ազդեցիկ ու առարկայական չի ստացվում, ինչքան որ դա կարող են անել եռակողմ հայտարարության կողմերը։

-Իսկ Հայաստանը չի՞ անում դա։

-Ես չեմ ասում՝ չի անում, բայց արդեն տաս օր է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ և հասունանում է հումանիտար աղետ։ Շատ լուրջ քայլ կլիներ, որ պահանջվեր եռակողմ հրատապ հանդիպում։ Այդ եռակողմ հրատապ հանդիպման ընթացքում պետք է քննարկվեին, հստակեցվեին այդ հարցերը, նման կեղծ օրակարգով ահա այսպիսի իրավիճակներ բացառելը։ Իհարկե քայլեր արվում են, Երեկվա ՄԱԿ ԱԽ-ի նիստում էլ Հայաստանի ներկայացուցիչը շատ հստակ, բովանդակալից ու ընդհանուր իրավիճակն օբյեկտիվ ներկայացնող ելույթ ունեցավ։ Դա շատ կարևոր էր, պետք էր  հենց այդպես ներկայացնել, որ ամբողջ աշխարհն էլ իմանա, թե ինչ է տեղի ունենում և ոչ թե սահմանափակվի Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկություններով, որոնք ընդհանարպես  իրականությանը չեն համապատասխանում։ Նրանք նշում էին, թե ճանապարհը բաց է, խոչընդոտներ չկան, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա սովորական կեղծիք է։Այդ կոնտեքստում ՀՀ ներկայացուցչի բովանդակային ելույթը շատ կարևոր էր, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա իրականությոնը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում