Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Գյումրիում տեղակայված ՌԴ ռազամաբազայի պայմանագրային զինծառայողը խեղդամահ է արել 37-ամյա պարուհուն

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննիսյանը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկանները նշված փողոցի թիվ 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին, ով ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։ Քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություները հատատվել էին, և տեղում պարզվել էր սպանվածի և նրան սպանածի ինքնությունը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի զինվորական կայազորի դատախազության դատախազ Մարտիրոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Հրաչ Առաքելյանի, ավագ քննիչ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Եկատերինա Բ․-ի դին՝ բռնության հետքերով։ Մինչ տեղում աշխատում էին դատաբժիշկն ու ոտիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հաշված րոպեների ընթացքում պարզում են ենթադրյալ սպանություն կատարող անձի ինքնությունը և նրան հայտնաբերում են։

Shamshyan.com-ի տեղեկություներով՝ նա հայտնաբերվում է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվում է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։

Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։ Սպանվածը պարուհի էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում