Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Եթե ՄԻԵԴ-ը ՀՀ դատարանի որոշմանը հակասող որոշում է կայացնում, այդ դատավորն ու դատախազը պետք է դատվեն. Դատավոր լինելը «նարուշիլովկա» չէ

Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման կառուցակարգ:

Նիստի շրջանակներում իրականացվել է մտքերի փոխանակում՝ նախարարի խորհրդականի և հանձնաժողովի ներկայացուցիչների միջև, որից հետո հաստատվել է հանձնաժողովի կարծիքը նախագծի վերաբերյալ, որով հանձնաժողովը դրական է գնահատել առաջարկվող բարեփոխումների իրականացումը և ընդգծել, որ նախագիծը նպատակ է հետապնդում արձագանքել հանձնաժողովի կողմից նախկինում արված առաջարկություններին:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքն արդեն իսկ հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդ Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երբ որևէ գործով Եվրոպական դատարանը կայացնում է որոշումը, որը հակասում է Հայաստանի դատարանի դիրքորոշմանը, այդ գործով դատավորն ու դատախազը պետք է դատվեն Հայաստանում, ոչ թե կարգապահական տան նրանց: Ի՞նչ է նշանակում կարգապահական տանք, նկատողություն անենք, կամ գործից հանենք, ոչ, դատավորն ու դատախազը պետք է դատվեն: Կամ իրենց պետք է տանել հոգեբուժական փորձաքննության, ասենք՝ ընկեր ջան, երբ դու այդպիսի բան ես գրել, դու անգրագե՞տ ես, թե՞ չարամիտ տականք»:
Նա նկատեց, որ դրանք ոչ միայն քաղաքական նկատառումներով պայմանավորված վճիռներ են. «Դրանք եղել են ամուսնալուծությունների, եղել են գույք բաժանելու, իրարից հողամաս, բենզալցակայան խլելու և այլ տարբեր վճիռներ: Մեր դատավորները պետք է հասկանան, որ էդ չագուչը մի օր իրենց գլխին պետք է ընկնի: Դատավոր լինելը «նարուշիլովկա» չի, արտոնություն չի, դատավոր լինելը ժողովրդին ծառայելու պարտականություն է: Կադաստրի պետը դեռ կարող է մեկ-մեկ էշություն անի, դատավորն իրավունք չունի: Դրա համար հենց Եվրոպական դատարանից այդ որոշումն եկավ, այդ դատավորն ու դատախազը պետք է դատվեն, որ մյուսներին խրատ լինի: Հենց որ երկու դատավոր, երկու դատախազ ու երկու քննիչ դատվի, բոլորը խելքի կգան»,-ասաց փաստաբանը: Սիրունյանը համոզված է, որ դա միակ ձևն է կանխելու ապօրինի որոշումները. «Որովհետև իրենք հույս ունեն և մտածում են՝ կգնանք ԲԴԽ, նկատողություն կստանանք և վերջ: Ոչ, դու պետք է դատվես:

Կամ էդ գործից յան տուր, կամ ինքնաբացարկ հայտնիր, կամ ասա՝ իմ խելքի բանը չի, կամ դատավոր մի աշխատիր, բայց հիման վճիռ մի կայացրու: Դատարանը մի տեղ է, որտեղ ճիշտն ու սխալն են որոշում, կադաստրի պետի հիմարությունը կարող է ավարտվել նկատողությունով, դատավորինը չի կարող: Դու ճակատագիր ես որոշում»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում