Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դժբախտաբար, մենք 1991-ից հետո այդ ամեն ինչի կարևորությունը չենք գիտակցել և չենք ստեղծել այդ համակարգը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում փակ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ռազմամարզական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՊՆ փոխնախարար Ա. Սարգսյանը, ԱԱԾ, ԱԽ գրասենյակի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները: Քննարկվել են նախագծի կանոնակարգվող հիմանական դրույթները, կազմակերպչական, իրավական և գործնական խնդիրները և դրանց շտկման հարցերը:

Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեր համապարփակ անվտանգային համակարգ է անհրաժեշտ:

«Ընդհանրապես փոքր պետություններն ունեն այսպիսի խնդիր, իրենց մոբիլիզացիոն ռեսուրսը, լինի դա նախազորակոչային տարիքի, հետզորակոչային տարիքի, պետք է պետությունն այդ մասսայի հետ մշտապես աշխատի, որպեսզի պատերազմի ժամանակ խնդիրներ չունենա: Այդ կատեգորիայի հետ աշխատելու համար աշխարհի ոչ մի պետություն յդքան ներուժ չունի, որ պետական համակարգով միայն դա իրականացնի: Դա անհնար է, դրա համար ստեղծվում են տարատեսակ ռազմամարզական կազմակերպություններ, ֆեդերացիաներ: Որոշ պետություններում, կախված այդ երկրների հիմնական ռազմական թատերաբեմի բնույթից, որոշակի սպորտաձևեր են զարգանում, կախված սպասվող պատերազմի բնույթից որոշակի հատուկ սպորտաձևեր են զարգանում: Օրինակ, Հայաստանում շատ ակտուալ պետք է լինի դահյուկային սպորտը, դահուկային բիաթլոնը, բայց դժբախտաբար տարիներ շարունակ այդպես չի եղել: Դա նշանակում է, որ սպորտը, մարմնամարզությունը և անվտանգությունը իրար հետ ոչ մի կերպ չեն համագործակցել: Այդ բոլոր խնդիրները շտկելու համար, երիտասարդներին ճիշտ ռազմամարզական խաղերով, սպորտաձևերով զարգացնելու համար, նախնական զինվորական պատրաստություն առարկան ավելի ճիշտ հիմքերի վրա դնելու համար, ինչու չէ, նաև զորացրվածների մոբիլիզացիոն համակարգը միշտ ակտուալ, թարմ պահելու համար պետք է քայլեր արվեն»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում պետք է շատ ակտուալ ու մոդայիկ լիներ տարատեսակ հրաձգային մրցույթները, մրցաշարերը, ընդ որում, մարզային, հանրապետական, համազգային բնույթի: Մասնավորապես, երիտասարդների մոտ, օրինակ, շատ մոդայիկ պետք է լինի ինչ-որ զինատեսակից կրակելը:

«Այ, էդպիսի բաներին զարկ տալու համար պետք է մի քանի օրենքների ամբողջություն լինի, որտեղ բոլորը բլորի հետ կհամագործակցվեն և արդյունքում ստանանք համապարփակ անվտանգային համակարգ»,-հավելեց Հովհաննիսյանը

Հարցին՝ որքանով է սա կապված ԶՈւ-ում իրականացվող փոփոխությունների հետ, Հովհաննիսյանը նշեց, որ եթե ուղի նայենք, դա զինված ուժերի հետ ընդհանրապես կապ չունի և չպետք է ունենա, որովհետև Զինված ուժերը չպետք է վերահսկեն պրոցեսը.

«Զինված ուժերը 14-15 տարեկան երիտասարդի ապրելակերպի մեջ մտնել չի կարող: Բայց զինված ուժերը պատվիրատու է և շահագրգիռ է, որ լավ զորակոչիկ ունենա: Դր համար ինքը պետք է որոշակի պայման ներ առաջ քաշի,. Որի հիման վրա այլ գերատեսչությունները, օրինակ, կրթության, սպորտի ոլորտների պատասխանատուները ռազմամարզական կազմակերպությունների միջոցով իմ ասած ինստիտուտները երկրում կայանան»:

Պետությունը պատերազմին պատրաստելու այն բոլոր ինստիտուտները, որոնք զինված ուժերից դուրս են, պատերազմին պատրաստելու ամբողջ գործընթացը կոչվում է համապարփակ անվտանգային համակարգ:

«Այդ համակարգը պետք է կայանա: Դրա համար անհրաժեշտ են միգուցե 5-6 կամ 10 օրենքների փոփոխություն և որոշակի ինստիտուտների հիմնադրում Հայաստանում: Սա շատ կարևոր աշխատանք է: Դժբախտաբար, մենք 1991-ից հետո այդ ամեն ինչի կարևորությունը չենք գիտակցել և չենք ստեղծել այդ համակարգը»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում