«Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ վաղը կայանալիք «Հայաստանն ընդդեմ աշխարհի» բռնցքամարտի երեկոյի կշռման արարողությունը: Առաջինը կշռվեցին երեկոյի կարևորագույն մարտի մասնակիցները` Վիկ Դարչինյանն ու Էվանս Մբամբան: Այդուհետ կշեռքին կանգնեցին նաև Արտակ Հովհաննիսյանն ու Սերգեյ Կասիմովը, Հովհաննես Ժամկոչյանն ու Միխայիլ Գոգաշվիլին, Գաբրիել Դոլմաջյանն ու Եվգենի Ֆյոդորովը:
Նշենք, որ Վիկ Դարչինյանի կշռման արարողությանը ներկա էին նաև նրա կինն ու որդին: