Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նյարդայնացրել է Լավրովին

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ բանակցած Սերգեյ Լավրովը բավականին կոշտ հռետորաբանությամբ է արտահայտվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս բարձրաձայնած առաջարկի կապակցությամբ, կապված Լաչինի միջանցք ԵԱՀԿ կամ ՄԱԿ փաստահավաք առաքելություն ուղարկկելու անհրաժեշտության մասին: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ կոնտինգենտին, ապա այստեղ առնվազն մի քանի հարց է առաջանում: Առաջին հարցն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է կողմերի՝ առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Եթե կա նման հետաքրքրություն, եթե դա լուրջ շահ է, դա երևի նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուս խաղաղապահներ ուղարկելու և կողմ են արտահայտվել բանակցությունների սեղանի շուրջ նստելու և այլ տարբերակի մասին մտածելու օգտին», հայտարարել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը փաստացի ակնարկում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայն չեն Հայաստանի առաջարկած տարբերակին ու լինելու են դրան դեմ: Հետո Լավրովը հայտարարել է, թե առանձին հարց է նաև, թե որքանով են այդ այլ կառույցները կամ երկրները ապահովելու որևէ բան, որ կերաշխավորեն: Նա բերել է Ուկրաինայի 2014 թվականի օրինակը, Յանուկովիչ-ընդդիմություն համաձայնության, որ ըստ Լավրովի երաշխավորել է Արևմուտքը, իսկ հետո չի ապահովել դրա իրագործումը:

«Նախքան հանպատրաստից, առավոտյան ինչ-որ հայտարարություններ անելը, այն էլ խորհրդարանում ամբողջ աշխարհի առաջ, կարելի էր խորհրդակցություններ անցկացնել, օգնություն և խորհրդատվություն ստանալ, թե ում հրավիրել այս կամ այն հակամարտությունը կարգավորելու համար», բավականին կոշտ հայտարարել է Լավրովը: Նրա հայտարարությունների կոշտությունը խոսում է այն մասին, որ Երևանի առաջարկը իսկապես բավականին նյարդայնացրել է ՌԴ արտգործնախարարին: Դա նշանակում է, որ կա առաջարկի ընդունման հավանականությու՞ն: Բայց չէ՞ որ դա չի կարող լինել առանց Ադրբեջանի, ինչպես Լավրովն ինքն էլ ակնարկում է: Թե՞ Ռուսաստանի արտգործնախարարը այդքան էլ համոզված չէ, որ Ադրբեջանը կարող է լինել դեմ: Բայց, եթե Ադրբեջանը չլինի դեմ, դա կնշանակի, որ համաձայն է Երևանի առաջարկին, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը համոզված է, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողի հարցում ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունները չեն վնասի իր շահը, այլապես Ադրբեջանը ինչպե՞ս կողմ կլինի այդպիսի փաստահավաքության: Հակառակ դեպքում, կրկնեմ, Ադրբեջանը կլինի դեմ, հետևաբար նյարդայնանալու ի՞նչ պատճառ ունի ՌԴ արտգործնախարարը: Թե՞ նյարդայնության պատճառն այն է, որ վարչապետ Փաշինյանի բարձրաձայնումը ՌԴ դեմ խաղարկելու համար օգտագործել է Ադրբեջանը, ինչի համար էլ Լավրովը զայրացած է, թե հայտարարելուց առաջ պետք էր խորհրդակցել:

Բոլոր դեպքերում, Լավրովի հայտարարությունների տոնայնությունը վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բավականին լարված իրադրության մասին, ինչը թերևս հերթական անգամ վկայում է, որ հանքարդյունաբերությունը, ինչին պարբերաբար հղում է անում նաև Մոսկվան, գործնականում առիթ է, ծածկոց, որի տակ ծավալվում է իրական պայքարը ռեգիոնալ հաղորդակցությունների, մասնավորապես Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցության ճանապարհների շուրջ, արդեն շատ հայտնի տրամաբանությամբ: Ընդ որում, ի՞նչն է արժանի ուշադրության: Նոյեմբերի վերջին Հայաստանում ՀԱՊԿ Վեհաժողովի օրը զրուցելով ՌԴ նախագահ Պուտինի հետ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ դրական ազդակ է ստացել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի առնչությամբ: Պուտինը Երևան ժամանելու նախօրեին հեռախոսազրույց էր ունեցելլ Ալիևի հետ: Սակայն, հատկանշական է, որ ընդամենը տասն օր անց՝ դեկտեմբերի 3-ին, Ադրբեջանը սկսեց «բնապահպանական» պատրվակն ու առաջին անգամ փակեց լաչինի միջանցքը երեք ժամով: Ինչու՞ և ինչպե՞ս դրական ազդակները երկու շաբաթվա ընթացքում մտան Լաչինի «փակուղի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում