Իսպանիայի կոնգրեսից նման հայտարարության կորզումը հաջողություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իսպանիայի «Արարատ» միության նախագահ, գրող-հրապարակախոս Արարատ Ղուկասյանը:
Ղուկասյանը կարծում է, որ կոչերից անդին պետք է անցնել գործողությունների, Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ. «Դիվանագիտական հարաբերությունները հաստատվում են ոչ հաճելի դեպքերից հետո: Իսպանիայի հետ քաղաքական մակարդակով զրո դիվանագիտական հարաբերություններ են: Այս տհաճ պահը պետք է օգտագործել ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսպանիայի հետ: Հայ-իսպանական հարաբերություններում արդեն իսկ փոփոխություններ կան»:
Ղուկասյանը Իսպանիայի կոնգրեսին հասցեագրված դիմումին միացել էին դեսպանատունն ու բոլոր հայկական կազմակերպությունները: