Սա հումանիտար պատերազմ է, Արցախում մարդկանց տրամադրությունը վճռական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Գանձասար» մատենադարանի տնօրեն, ԱՀ պետական համալսարանի դասախոս Մերի Դավթյանը:
Վերջինս նշեց, որ իրավիճակը լուրջ է, բայց իրենք ապրում են. «Մենք պատրաստ ենք կրել այս զրկանքները, բայց Բաքուն իր նպատակին չի հասնի. «Միջազգային հանրությունը մեսիջներ հղում է Ադրբեջանին, բայց պետք է անցնել կոնկրետ քայլերի: Քաղաքակիրթ երկրներին են կոչ անում, իսկ Ադրբեջանի նման պետությանը պետք է պատժել: Միջազգային հանրության քայլերը բավարար չեն, Ադրբեջանի հետ այլ լեզվով պետք է խոսել»: