Լաչինի ճգնաժամը ռուս-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն է` Հայաստանից քերել այն, ինչ հնարավոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով` մի կողմում էկոբաշիբոզուկներն են, մյուս կողմում էկոխաղաղապահները
ԱՄՆ ակտիվությունը, ըստ Մեհրաբյանի` պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը սեղանը շուռ տվեց ռուսների մռութին. «Մարտնչող քիսաչիությամբ առաջնորդվող պրոքսի խմբերը չարիք են հայ ժողովրդի գլխին: ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի բերեն կոնստրուկտիվ դաշտ: Ադրբեջանը ինքն իր գլխին վտանգներ է բերում ու դեռ կբերի, եթե այսպես շարունակի: ԱՄՆ-ի հռետորական ռևերանսները պայմանավորված են նրանով, որ Ադրբեջանն իր հետքայլը անի»: