Կանադան կարևոր երկիր է Հայաստանի համար, կլանված են Արցախի հարցով, փորձում ենք դիվանագիտական ճանապարհով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի Օտտավայի գրասենյակի վարիչ /Մոնրեալ/ Սևակ Բելյանը:
Նրա խոսքով` Կանադան հայանպաստ կեցվածք ունի. «Կանադան որդեգրել է ճշգրիտ կեցվածք, կարծում է, որ Լաչինի միջանցքը փակողը ոչ թե էկոլոգներն են, այլ Ադրբեջանի իշխանությունները: Կանադան շահագրգիռ է, որ օր առաջ Լաչինի միջանցքը բացվի»: