Հանրային գործիչ Սուրեն Սահակյանը հուսով է, որ Լաչինի միջանցքի հարցը լուծվելու է:
Ըստ նրա` պետք է բացահայտվի, ինչ է բանակցվել Արցախի իշխանությունների ու Բաքվի ներկայացուցիչների միջև. «Արդյոք Հայաստանը տեղյակ է` ինչ է տեղի ունեցել Բաքվի ու Ստեփանակերտի միջև բանակցություններին: Անթույլատրելի է, որ Արցախն ու Հայաստանը այս իրավիճակում իրարից անջատ քաղաքականություն վարեն: Բերձորի դեպքում Արցախն ու Հայաստանը անջատ են գործել, այս անգամ կարող է դա մարդկային կյանք արժենալ»: