Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն այսօր մասնակցել է հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգությունների զոհերին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը։ Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հուշահամալիրը կանգնեցվել է այն վայրում, որը ողբերգական իրադարձությունների էպիկենտրոնն էր։ Այն իրենից ներկայացնում է բազմաստիճան ճարտարապետական համալիր, որը բաժանված է չորս ճարտարապետական բազմերանգ գոտիների։