Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ Լավրովը անդրադարձել է ադրբեջանցի «էկոակտիվիստների» և Լեռնային Ղարաբաղի հանքավայրերի խնդրին՝ խոսելով նաև Ռուբեն Վարդանյանի մասին։ «Հանքավայրերի ողջ պրոբլեմը ժառանգություն է մնացել ՍՍՀՄ փլուզումից։ Դրանք օգտագործվում են սովետական շրջանից։ Դա ժառանգած խնդրի մասն է, և այն վերջանականապես լուծել հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի կնքմամբ։ 10 օր առաջ համաձայնություն կար, որ ադրբեջանցի էկոլոգները այցելեն Ղարաբաղի հանքերից մեկը։ Ցավոք, այդ համաձայնությունը չեղարկվել է Ղարաբաղի ղեկավարության կողմից։
Ես չգիտեմ՝ ով է դրա հետ կապված։ Ջեյհուն Բայրամովը հիշատակեց պարոն Վարդանյանի անունը։ Վարդանյանը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանի իշխանությունները՝ Վարդանյանի։ Նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Մենք ոչ մի գործ չունենք պարոն Վարդանյանի՝ Ղարաբաղ գնալու և քաղաքական գործունեություն սկսելու որոշման հետ»,- ասել է Լավրովը։