Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Բայրամովը անդրադարձել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին. «Վարդանյանի գործունեությունը հանցավոր-արկածախնդիր բնույթ է կրում, դրան պետք է վերջ դրվի։
Որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Դրանից տուժում է տեղի բնակչությունը։ Նա խանգարում է վերաինտեգրմանը։ Մինչ նրա հայտնվելը եղել են լավ շփումներ, դրական տեղաշարժեր»,-հավելել է Բայրամովը։