Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Լավրովը հայտարարել է. «Կողմերը համաձայնեցնում են Հարավային Կովկասի հարցով նոր շփումները «3+3» ձևաչափով՝ նախարարական մակարդակով։
Եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, չի հանվում օրակարգից, իսկ ՌԴ-ն պատրաստ է ընդունել այն»։