
Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքն օր առաջ բացվի։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին։
«Կյանքը շարունակվում է։ Մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել։ Պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքը մեկ օր, մեկ ժամ, մեկ վայրկյան առաջ բացվի։ Սա չի նշանակում, որ մնացած աշխատանքները չպետք է անենք։ Կյանքն այդպես է։ Եթե չանենք, ապա Լաչինի հարցն էլ չենք կարողանա լուծել»,– նշեց նախագահը։