Իրանը ձգտում է ընդլայնել առաջադեմ զենքի մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին դեկտեմբերի 22-ին նախազգուշացրել Է իսրայելական «Մոսադ» հետախուզության տնօրեն Դավիդ Բարնեան։
«Մենք նախազգուշացնում ենք Իրանի հետագա մտադրությունների՝ Ռուսաստանին առաջադեմ զենքի մատակարարումների խորացման և ավելացման, ուրանի հարստացման նախագծի ընդլայնման մասին, որոնք նրանք փորձում են գաղտնի պահել»,- նշել է Բարնեան։