Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եղիշե Մելիքյանը՝ 2022 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կավարտվի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը։ Չմասնակցելով ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած քվեարկությանը «Առաջին լրատվական»-ը կներկայացնի իր վարկածով 2022 թվականի լավագույն մարզչին։ ՀՖՖ-ն այս անվանակարգում առաջադրել էր 5 թեկնածուների՝ «Ուրարտուն» գլխավորող Դմիտրի Գուկնոյին, «Արարատ-Արմենիան» գլխավորող Վարդան Բիչախչյանին, «Վանը» ներկայացնող Արթուր Ասոյանին, «Նորավանքը» գլխավորած Վահե Գևորգյանին և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին։ Եթե «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում որոշակի մրցակցություն կարելի է տեսնել Հենրիխ Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի միջև, ապա մարզիչների հարթակում ամեն ինչ պարզ է։

2022 թվականի լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ «Փյունիկը» չեմպիոն դառնալով, գերազանց ելույթ ունեցավ եվրագավաթների մրցաշարերում։ Հայաստանի նախորդ առաջնության առաջին կեսից հետո «Փյունիկը» 8 միավորով զիջում էր «Արարատ-Արմենիային», որն այն ժամանակ գլխավորում էր Դմիտրի Գունկոն։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում Մելիքյանը մարզական առումով ուղղակի ուղղակի ծնկի բերեց ռուս մասնագետին, որը հիմա էլ «Ուրարտուի» հետ է փորձում ոսկե մեդալ նվաճել։ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» անակնկալ մատուցեց, պայքարից դուրս թողնելով Ռումինայի չեմպիոն «Կլուժին»։ Մելիքյանի գլխավորությամբ մեր չեմպիոնը մոտ էր պատմության ընթացքում առաջին անգամ Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվելուն։ «Փյունիկը» միայն հետխաղային 11 մետրանոցներով զիջեց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»։ Հայտնվելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Մելիքյանն ու «Փյունիկի» ֆուտբոլիստները էմոցիաններով լեցուն ֆուտբոլային աշուն պարգևեցին երկրպագուներին։ «Փյունիկը» դարձավ առաջին հայկական թիմը, որը հաղթանակ տարավ եվրագավաթների խմբային փուլում։ Երևանյան ակումբը «Հանրապետական» մարզադաշտում տպավորիչ խաղով հաղթեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» և «Լիտվայի» չեմպիոն «Ժալգիրիսին»։ «Փյունիկը» շատ մոտ էր նաև Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակիչ դուրս գալուն, բայց․․․։ Հայաստանի առաջնության ավարտից հետո Մելիքյանը կատարել էր անհավանական աշխատանք, շաբաթների ընթացքում ըստ էության կառուցելով նոր թիմ։ Թիմ, որը բարձր պահեց մեր երկրի պատիվը։

«Շնորհակալ եմ բոլորից: Մենք մենթալիտետ ենք փոխել, որն առաջ չեմ զգացել: Դա մեկը մյուսին հավատալն է: Ես տեսնում էի, որ մարզադաշտում մեր երկրպագուները մինչև վերջ մեզ հետ էին: Ներողություն եմ խնդրում, որ չկարողացանք հաղթել: Ուզում եմ, որ մտնեք մեր դրության մեջ: Չնայած, պարտություն արդարացում չունի: Բայց մենք շատ ուշ մտանք Եվրագավաթներ, ուշ պատրաստվեցինք, հզոր թիմերի դեմ էինք պայքարում: Ես չեմ ամաչում իմ թիմից: Հպարտ եմ նվիրվածության համար: Այո, տխուր եմ, որ արդյունք չկա: Չենք կոտրվում, ունենք ոգի, մինչև վերջին վայրկյանը պայքարելու ցանկություն: Մենք հիմա էլ չենք հուսահատվում: Պետք է ուժ հավաքենք ու հաջորդ տարի ավելի պատրաստ մոտենանք: Սա մեզ համար փորձ կլինի: Այո, դասեր անպայման քաղելու ենք, բայց վերջին երկու խաղերում, որոնցում պարտություն կրեցինք, դրան արժանի չէինք: Պարզապես մեր պահեստայինները, մեր ֆուտբոլիստների որակները մի քիչ զիջեցին: Դաս քաղելը կլինի այն, որ ժամանակին կամ նույնիսկ շուտ սկսենք պատրաստվելը, ոչ թե Եվրագավաթներ մտնելուն զուգահեռ, արդեն խաղում էինք եվրագավաթներում ու սելեկցիա անում: Հաջորդ մրցաշրջանում պետք է նախապատրաստական շրջանում արդեն կիովին կոմպլեկտավորված թիմ ունենանք: Ես «Փյունիկից» ճիշտ մոտեցում եմ տեսել առաջին օրից: Ես ուզում էի, որ թիմում խաղային բնավորություն, հաղթողի հոգեբանություն և ուժերի հանդեպ հավատ լինի: Մենք արդեն ունենք այս երեք գործոնները: Մեզ պակասում է պահեստայինների երկար նստարանը: Այսօր մրցակիցը մնացել էր տասը հոգով, ես տեսնում էի, որ կարող ենք խաղը փրկել, բայց մի քիչ խեղճացա պահեստայինների կարճ նստարանի պատճառով: Չկարողացա տրամադրությանս տակ եղածով խաղը փրկել: Բայց ոչինչ, առաջիկա սելեկցիայի ընթացքում դա կշտկենք»,- Կոնֆերենցիաների լիգայի շվեյցարական «Բազելի» դեմ վերջին խաղից հետո ասել էր Մելիքյանը:

Վերջինս այս շեշտադրումներով հստակ կերպով ամփոփել էր «Փյունիկի» ելույթը միջազգային ասպարեզում։ Լիահույս ենք, որ գալիք տարում Մելիքյանը և «Փյունիկը» կզարգացնեն հաջողությունը եվրագավաթների խաղարկություններում։ Ինչ վերաբերվում է այս անվանակարգում առաջադրված մյուս թեկնածուներին, ապա նրանց Մելիքյանին մրցակից համարելը ճիշտ չի լինի քանզի միջազգային հարթակում հաջողություն չեն գրանցել։ Կարծում ենք, որ այս անվանակարգում առաջին հերթին պետք է հաշվի առնեն եվրապական մրցասպարեզում գրանցված արդյունքերը։ Խոակին Կապառոսի գլխավորությամբ մեր ազգային թիմը ձախողվեց Ազգերի լիգայում։ Հայաստանի երիտասարդական և այլ տարիքային հավաքականների մարզիչների աշխատանքի մասին ամանորի նախաշեմին խոսելը պատեհ չենք համարում։ Այո Մելիքյանը կարող էր դիտարկվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու, բայց պարզ է, որ ֆուտբոլի ֆեդերացիան մեր երկրի լավագույն մարզչին հասկանալի պատճառով չի տեսնում այդ պաշտոնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում