Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մերժում Մոսկվային և հեռախոսազրույց Վաշինգտոնի հետ. ինչ քայլ է ակնկալում Սպիտակ տունը Հայաստանից և Ադրբեջանից

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևի հետ: Երկու այդ պաշտոնյաները այսպես ասած վաշինգտոնյան գործընթացի անմիջական մասնակիցներն են, որոնք հանդիպել են նույն Ջեյք Սալիվանի մասնակցությամբ: Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը գնահատել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ի նրանց համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։ «Բոլոր կողմերը հաստատել են իրենց կողմնակցությունը բանակցություններին՝ խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով։

Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և կծառայեն ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք։ Սալիվանը նշել է մեր մշտական անհանգստությունը Լաչինի միջանցքով անցման դժվարացման և այդ իրավիճակի աճող հումանիտար հետևանքների առումով և կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը» հայտնում է Սպիտակ տունը: Նախօրեին Մոսկվան տարածեց, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին մասնակցել Լավրովի և Բայրամովի հետ հանդիպմանը: Մոսկվայում այսօր կհանդիպեն ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները: Երևանը պատասխանեց, թե խնդրել է հետաձգել շաբաթներ առաջ պայմանավորված այդ եռակողմ հանդիպումը, քանի որ Հայաստանն այժմ զբաղված է Լաչինի միջանցքի ապարգելափակման հարցը լուծելու առաջնահերթությամբ:

Փաստացի, Երևանն արտգործնախարարական մակարդակում հրաժարվել է հանդիպումից, թափանցիկ ակնարկով, որ քանի դեռ ՌԴ-ն չի ապահովել միջանցքի բացումը, Երևանը չի մասնակցի ՌԴ միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը: Դրան զուգահեռ էլ տեղի է ունենում Սալիվանի նախաձեռնությամբ փաստացի եռակողմ հեռախոսազրույցը Գրիգորյանի և Հաջիևի միջև, թեև իհարկե «անուղղակի» եռակողմ, որովհետև Սալիվանն առանձին է խոսել երկու պաշտոնյաների հետ: Միաժամանակ, Սպիտակ տան հաղորդագրության մեջ ուշադրություն է գրավում ձևակերպումը, որ «Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և կծառայեն ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք», նաև «հայտնել է Լաչինի միջանցքով անցման դժվարացման և այդ իրավիճակի աճող հումանիտար հետևանքների առումով և կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը»: Այդ հայտարարությունները բավականին բազմիմաստ են: Նախ, երբ Լաչինի միջանցքի փակ լինելու պարագայում երկու կողմին է արվում լարվածությունը թուլացնելու միտված քայլեր կատարելու կոչ, հարց է առաջանում, ինչու՞ հավասարության նշան, եթե լարվածության քաղաքականություն վարում է Բաքուն:

Միևնույն ժամանակ, ուշագրավ է Լաչինի միջանցքի վերաբերյալ ձևակերպումը՝ «անցման դժվարություն», երբ խոսքը ոչ թե դժվարության, այլ պարզապես ճանապարհի փակ լինելու մասին է: Ամբողջ հարցն այն է, որ այդօրինակ ձևակերպումները լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները, ինչն իր հերթին որևէ կերպ չի նպաստում կայունության ու խաղաղության առաջընթացին: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ԱՄՆ «արարողակարգային հավասարությամբ» չէ, որ զբաղված է, այլ քաղաքական իր մոտեցումները և նկատառումները առաջ մղելով, որոնց համատեքստում էլ ձևակերպում է իրավիճակի գնահատականն ու աշխատանքային թիրախները: Մեծ հաշվով այն, ինչ անում են ռեգիոնով հետաքրքրված բոլոր դերակատարները, որոնք Հայաստանով հետաքրքրված են ոչ պակաս, քան Ադրբեջանով: Սրանք էական հարցեր են, որ պետք է լինեն Հայաստանով ու Արցախով հետաքրքրված որևէ սուբյեկտի ոչ թե հռչակագրային, այլ աչալուրջ և համապարփակ ուշադրության առարկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում