ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հինգշաբթի օրը Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ առանձնազրույցներում նրանց կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կհանգեցնեն երկկողմ լարվածության թուլացմանը և կդառնան բարիդրացիական հարաբերությունների հիմք: Սալիվանը առանձին-առանձին զրուցել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։
«Պարոն Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և հիմք կհանդիսանան ապագայում բարիդրացիական հարաբերությունների համար: Սալիվանը նշել է մեր մշտական մտահոգությունը՝ Լաչինի միջանցք մուտք գործելու դժվարության և այս իրավիճակի աճող մարդասիրական հետևանքների վերաբերյալ, ու միջանցքով ազատ տեղաշարժի ամբողջական վերականգնման կոչ է արել»,- նշված է հաղորդագրության մեջ։