Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
Մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգոնություն։