Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը՝ Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ, տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 3-ին։
Այս մասին հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի մամուլի քարտուղար Բրենդ Լեյթսը։ Գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ուղարկվել է Զելենսկուն։
Թե կոնկրետ որտեղ կանցնի գագաթնաժողովը, հայտնի կդառնա ավելի ուշ։
Գագաթնաժողովի թեման, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է դառնա Ուկրաինային օգնությունը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։