Monday, 24 06 2024
«Ստեփանակերտում 3000 մարդ է ապրում». Ալիևի ներկայացուցիչ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
9-ամյա ուղևորը մահացել է, 7-ամյա և 34-ամյա ուղևորները՝ տեղափոխվել հիվանդանոց
14:15
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական հեղուկացված գազի նկատմամբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը կհարկի հայ և հույն և այլ քրիստոնյա եկեղեցիներին
13:30
Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ
Իսրայելի կործանիչները գրոհել են Հզբոլլահի դիրքերը Լիբանանում
Ա՞ԴԾ-ն, թե՞ ԱԴԾ-ի դեմ
Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
Բլինքենն ուզում է հավաստիանալ, որ Ալիևը վերջնականապես չի դառնա Մոսկվայի ֆորպոստը
Նիկոլ Փաշինյանը ՔՊ ջոկատի խրամատ փորելու տեսանյութ է հրապարակել
Օկուպացիայի բացառման կարմիր գիծ է քաշվում. Հայաստանը գործեց շատ ճիշտ պահի
Կենտրոնացե՛ք փողոցային առևտրի վրա, էս սեզոնին բավականին ակտիվացել է. Ավինյան
Աղբահանության խնդիրը չսրվելու համար որոշակի տեխնիկա պիտի ձեռք բերեինք, ինչ ընթացքում ենք․ Ավինյան
«Սանմաքրման աշխատողների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր ենք ձեռնարկել», «կհայտարարվի մրցույթ»
12:10
Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 19-ի
Անկարան շեղե՞ց Մոսկվային Դերբենտի ահաբեկությունից
11:45
AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում
Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել
Փոսալցման աշխատանքները էս շաբաթ ավարտում եք, որ մյուս շաբաթ ասվի՝ ֆսյո Ավինյան
Այսուհետ, սպասարկման ենթակա ավտոբուսների քանակը ներառե՛ք զեկույցի մեջ. Ավինյանը՝ Կիրակոսյանին
11:00
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի
10:45
Դաղստանում ավարտվել են հակաահաբեկչական գործողությունները
Լոռու փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և տեղափոխել Վանաձոր
10:15
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Անչափահասների արշավախումբը մոլորվել է Մայմեխ լեռան մոտ

Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի շրջանակներում ուսումնասիրության առարկա են հանդիսացել առավել բարձր արժեքով իրականացված գնումների, աշխատավարձի հաշվարկման, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման, ինչպես նաև ուսումնական գործընթացները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թվականին մեկնարկած «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի միջև շուրջ 498 մլն ՀՀ դրամ արժեքով կնքված Պայմանագրերի կատարման ընթացքում, Հիմնադրամի ղեկավարության կողմից 2013-2019 թվականներին յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին, նպատակ ունենալով ամբողջությամբ ստանալու ընթացիկ տարվա համար նախատեսված գումարը, ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություններ պարունակող հայտեր, որի արդյունքում Հիմնադրամը ՀՀ պետական բյուջեից հավելյալ ստացել է շուրջ 70 մլն ՀՀ դրամ գումար, որն էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից չի հաշվարկվել և չի հաշվանցվել հետագայում վճարվելիք գումարներից։

Բացի այդ, պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում հատկացված շուրջ 498 մլն ՀՀ դրամ գումարից մոտ 174,3 մլն ՀՀ դրամ գումարը, որպես աշխատավարձ, տրամադրվել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Տ. Թ.-ին (Տիգրան Թորոսյան)՝ որպես Ծրագրի գիտական ղեկավար և Լ. Հ.-ին՝ որպես Ծրագրի տնօրեն:

Պարզվել է նաև, որ Հիմնադրամի կողմից 2012 թվականին նախաձեռնվել և իրականացվել է Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող 370 քմ մակերեսով տարածքի վարձակալության հանձնման գործընթացը ՍՊ ընկերությանը՝ ամսական ընդամենը 480 000 ՀՀ դրամ արժեքով, 25 տարի ժամկետով, որի արդյունքում Հիմնադրամը և պետությունը զրկվել են հավելյալ շուրջ 37 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից:

Բացի այդ, պարզվել է, որ հիմք-փաստաթղթերի և պայմանագրի համաձայն՝ նշված տարածքները պետք է ծառայեին ուսանողներին և քաղաքացիներին, որպես նոր գիտելիքներ ստանալու, մշակութային զարգացվածություն ապահովելու վայր, գրադարան-սրճարան, մինչդեռ փաստացի գործում են որպես գիշերային ակումբներ, փաստաբանական և թարգմանչական գրասենյակներ:

Ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից պարզվել է նաև, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի ռեկտոր Կ. Հ.-ն (Կարինե Հարությունյան) առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման, խախտելով աշխատանքային օրենսդրության պահանջները, միանձնյա արձակել է հրամաններ, որոնց հիման վրա ինքն իրեն հատկացրել է ընդհանուր 5,44 մլն ՀՀ դրամի չափով պարգևատրում և լրավճար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամին։

Միաժամանակ պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված պահանջները, որի արդյունքում թվով 16 ուսանողների անհիմն կամ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթային հիմքերով տրամադրվել է ընդհանուր 2,9 մլն ՀՀ դրամի զեղչ, ինչպես նաև թվով 41 ուսանողներից գանձվել է ընդհանուր 4,3 մլն ՀՀ դրամի ուսման վարձերի ավել գումար։

Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի թվով 9 ուսանողներ, տևական ժամանակ բացակայելով ՀՀ տարածքից, փաստացի չեն հաճախել դասընթացներին և չեն մասնակցել քննաշրջաններին, սակայն նրանց բացակայությունները չեն արձանագրվել Հիմնադարամի աշխատակիցների կողմից, ինչպես նաև քննական տեղեկագրերում, ներառելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ, նշանակվել են միավորներ, որի արդյունքում էլ նշված ուսանողները փոխադրվել են հաջորդ կուրս և հետագայում ստացել անհատական համարանիշներով պետական նմուշի ավարտական դիպլոմներ։

Եվս թվով 4 ուսանողներ փաստացի բացակայել են ՀՀ տարածքից, սակայն նշված ժամանակահատվածում իրենց անունից Հիմնադրամին ներկայացվել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող պրակտիկայի վերաբերյալ հաշվետվություններ։ Միաժամանակ ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից ուսման գործընթացի կազմակերպման պայմանները, որի արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված չափորոշիչները և չի ապահովել լսարանների լրակազմերի համար անհրաժեշտ մակերեսները, որի պայմաններում հնարավոր չէր իրականացնել արդյունավետ դասապատրաստում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի և ՍՊ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրով Հիմնադրամին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հանգստյան տունը վարձակալության է հանձնվել շուկայականից զգալի ցածր վարձավճարով՝ ամսական ընդամենը 180 000 ՀՀ դրամ արժեքով, 7 տարի ժամկետով, որից որպես եկամուտ Հիմնադրամն ամսական ստացել է ընդամենը 56 400 ՀՀ դրամ:

Բացի այդ, վերլուծվել է Երևան քաղաքի Հ. Էմինի փ. 123 հասցեում գտնվող Հիմնադրամի հանրակացարանի գործունեության արդյունավետությունը, որի արդյունքում արձանագրվել է, որ Հիմնադրամը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանի պահպանման համար ծախսել է շուրջ 125 մլն ՀՀ դրամ գումար, սակայն միևնույն ժամանակ հանրակացարանի գործունեության արդյունքում մուտքագրվել է ընդամենը 31,4 մլն ՀՀ դրամ վարձավճար։ Ըստ էության, հանրակացարանի նման անարդյունավետ գործունեության արդյունքում Հիմնադրամին պատճառվել է շուրջ 93 մլն ՀՀ դրամի վնաս։

Ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտոր Կ. Հ.-ն, որպես հնոցապան, հրամանագրել է անձի, ով հրամանագրման պահին և հետագայում աշխատանքային ողջ ժամանակահատվածում գտնվել է արտասահմանում, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել ու դուրս է գրվել ընդհանուր 690 000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ:

Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից, խախտելով գնումների օրենսդրության պահանջները, առանց մրցույթի ընդհանուր 4,2 մլն ՀՀ դրամ արժեքով ծառայությունների մատուցման մասին քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվել Հիմնադրամի ֆինանսական վարչության պետ Հ. Ղ.-ի որդու՝ Ա. Ա.-ի և ևս մեկ անձի հետ։

Հիմնադրամի կողմից հայտարարված և իրականացված գնման ընթացակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թվով 3 գնման գործընթացներում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ, որի արդյունքում Հիմնադրամի ֆինանսական միջոցներից հավելյալ ծախսվել է շուրջ 12 մլն ՀՀ դրամ գումար՝ էական վնաս պատճառելով Հիմնադրամի և պետության օրինական շահերին։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում