Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մակրոնը Հայաստանում փնտրում է գործընկեր, ստանում սիրո երդումներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամմանից վերադարձին ֆրանսիացի լրագրողների հետ զրույցում, ըստ հեղինակավոր «Ուոլ Սթրիթ Ջորնըլի» տեղեկատվության, խոսել է եվրոպական անվտանգությունը ամերիկյան կախվածությունից դուրս բերելու անհրաժեշտության մասին: Ըստ Մակրոնի, այդ համատեքստում կարևոր է, որպեսզի Եվրոպան լինելով ՆԱՏՕ-ի հովանոցում, նաև լինի ՆԱՏՕ-ից անկախ: Ֆրանսիայի նախագահը արտահայտվել է նաև անվտանգության իր պատկերացումներում Ռուսաստանի հետ անվտանգության հարցեր քննարկելու անհրաժեշտության և Ռուսաստանին անվտանգության երաշխիք տրամադրելու կարևորության մասին՝ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության համատեքստում:

«Այս նոր ճարտարապետության շրջանակներում անվտանգության երաշխիքները, ըստ Մակրոնի, պետք է տարածվեն ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլ նաև Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի վրա»: Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահը լռում է Թուրքիայի մասին, կամ Թուրքիայի մասին նրա խոսքերի վերաբերյալ լռում է մամուլը: Թեև, մեծ հաշվով գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի համար Թուրքիան լրջագույն մարտահրավեր է, որի հետ բախումն իհարկե հազիվ թե մտնի Փարիզի ծրագրերի մեջ, բայց որին պատրաստ լինելու մասին էր թերևս Փարիզի առաջնորդը հայտարարում շաբաթներ առաջ, երբ խոսում էր Ֆրանսիայի անվտանգության նոր ռազմավարության, ինտենսիվ պատերազմի պատրաստ և նախաձեռնողական ռազմուժ և ռազմաարդյունաբերություն ունենալու անհրաժեշտության մասին: Հայաստանի հանրության համար, Հայաստանի անվտանգության միջավայրի և հեռանկարների համատեքստում առավել կարևոր նշանակություն ունեցող են Ֆրանսիայի նախագահի այդ դիտարկումները՝ եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին, քան հայալեզու թվիթերյան գրառումները, որոնք առկա իրողությունների կարճատև իլյուստրացիաներ են:

Գործնականում, Հայաստանը Ֆրանսիայի հետ հաղորդակցության համատեքստում ունի քննարկելու կարևորագույն, ռազմավարական նշանակության հարցեր, կապված նույն այդ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության, նաև Ռուսաստանի հետ երաշխիքային երկխոսության Ֆրանսիայի հակվածության, միաժամանակ նաև «եվրոպական սուվերենության», ու անկասկած նաև Թուրքիայի մարտահրավերի թեմայով: Խոսելու թեմաները անչափ են, սակայն սրա փոխարեն կարծես թե բացակայում են խոսողները, թե պետական կառավարման ինտսիտուցիոնալ մակարդակում, թե նաև ընդհանրապես հասարակական-քաղաքական, որտեղ համահայկական ուշադրության և ուրախության առարկա է նախագահ Մակրոնի որևէ հայալեզու գրառում, այլ ոչ թե կոնցեպտուալ որևէ ելույթ: Այն, որ շարքային քաղաքացիները այդ ելույթներից հետո պարբերական անմնացորդությամբ սեր են արտահայտում Ֆրանսիայի, մասնավորապես այդ բարեկամ երկրի նախագահի հասցեին, սա թերևս սոցիոլոգիական օրինաչափություն է: Մինչդեռ հայեցակարգային պետական և հասարակական-քաղաքական անհամարժեքություն է, երբ բացակայում է Ֆրանսիայի հետ բովանդակային խոսակցության տրանսլյատորի դեր և առաքելություն ստանձնելու պատրաստ ինստիտուցիոնալ դաշտը, որի կարևոր հատկանիշը պետք է լիներ ոչ թե միատարությունը, այլ հայեցակարգային բազմազանությունը, որի շնորհիվ հնարավոր է լուրջ քաղաքական մտքի, հետևաբար լուրջ գործընկերոջ իմիջի ձևավորում: Իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունները գործնականում այն մասին է, որ Փարիզը փնտրում է գործընկերության, այլ ոչ խնամակալության հասցե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում