Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Փաշինյանը գուցե փորձել է զգաստացնել ռուսական կողմին. ՌԴ խաղաղապահների գործն է՝ թույլ չտալ նման ապօրինություն Լաչինի միջանցքում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում պարտավորությունները, որոնցից մեկը Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելն է:

«Ռուսաստանցի խաղաղապահներն ամեն ինչ անում են՝ իրենց հսկողության տակ գտնվող տարածքում կարգուկանոն և անդորր հաստատելու համար և գործում են բացառապես երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ոգուն ու տառին համապատասխան»,- ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, Մոսկվան շարունակում է հիմնախնդիրը քննարկել հայ դաշնակիցների հետ:

Երեկ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նախ հիշեցրեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ապա շեշտեց՝ դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։

«Իհարկե նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը», – հայտարարել է Փաշինյանը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամեն կողմ մեկնաբանում է իր տեսանկյունից.«Ռուսական կողմը՝ ելնելով այն հանգամանքից, որ իրենց առաքելությունը խաղաղապահ է, մտածում է, որ միայն խաղաղության ապահովումը և զինված բախման կանխումն է իրենց մանդատը և բացի դրանից այլ բան իրենք չպետք է անեն։ Բայց իհարկե սա միակողմանի մեկնաբանություն է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ Լաչինի միջանցքի գործառույթը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։Այդ դրույթը չի նշանակում միայն զինված բախման կանխում, դա նշանակում է նաև այդ միջանցքի գործունեության ապահովում։Պարզապես քաղաքականությունն այնպիսի երևույթ է, որ նույն բանը կարող ես մեկնաբանել մի ձևով, մյուս կողմը՝ բոլորվին այլ ձևով։ Օրինակ՝ եթե ռուսական կողմը որոշի ռազմական գործողություններ սկսել, շատ հանգիստ կարող է մեկնաբանել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ իրենց վրա դրված է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարտավորություն, ինչից ելնելով էլ նման քայլի են գնացել։ Նույն կերպ են խաղաղապահ առաքելությունները գործում այլ երկներում՝ աֆրիկյան երկրներում, նախկին Հարավսլավիայի հանրապետությունում և այլ տեղերում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այստեղ մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարության որոշակի ոչ լիարժեք ձևակերպում.«Այն առումով, որ այնտեղ հաստատ պետք էր նշել, որ Լաչինի միջանցքի գործունեության ապահովման խափանումների դեպքում ռուսական կողմն իրավասու է դիմել սեփական պատկերացմամբ այն բացելեու գործողություններին։ Պարզապես այդ ժամանակ պատերազմ էր, էքստրեմալ իրավիճակ, փաստաթուղթը կազմված է շատ հապճեպ, շատ բաներ այնտեղ գրված չեն»։

Քեռյանը գտնում է, որ Լաչինի միջանցքի փակման հիմնական շարժառիթը Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցք» չտալն է, և սա պարզապես ճնշում է, որպեսզի նրանք ստանան այդ միջանցքը.«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, մինչդեռ պետք է հստակ գրված լիներ, որ ապաշրջափակումն ու կոմունիկացիների բացումը երբեք չպետք է դիտարկել այդ երկրի օրենքներից դուրս։ Այդ դեպքում Հայաստանը կհիմնվեր այդ դրույթների վրա ու կասեր, որ մեր օրենսդրության համաձայն դուք պետք է անցնեք Հայաստանի տարածքով, միջազգային նորմերին համապատասխան ընթացակարգով։ Բայց քանի որ չկա նշված, հիմա Ադրբեջանում կոմունիկացիների բացման դրույթը մեկնաբանում են որպես Հայաստանի կողմից Ադրբեջանին տրվող ճանապարհ՝ ոչ հայկական վերահսկողությամբ։ Այսինքն՝ այստեղ ոչ թե ռուս խաղաղապահների դերակատարման խնդիրն է, այլ հավանաբար որոշակի համաձայնություն կա՝ ռուս-ադրբեջանա-թուրքական եռյակի մեջ, որ ամեն դեպքում պետք է ճանապարհ Հայաստանով, որը չպետք է լինի հայկական վերահսկողության տակ։ Սա ինչ-որ տեղ կամրապնդի ռուսական դիրքերը տարածաշրջանում, բնականաբար արևմուտքն էլ բացահայտ կամ գաղտնի սատարում է Հայաստանին այդ միջանցքը չտալու համար»։

Միաժամանակ, արևմուտքն էլ, ըստ քաղաքագետի, բացի հայտարարություններից, ՄԻԵԴ-ի ու ՄԱԿ ԱԽ-ի, իր բնորոշմամբ անողնաշար կոչերից, ոչ մի ուրիշ բան չի կարող առաջարկել։

Գարիկ Քեռյանը նշում է, որ Փաշինյանը կառավարության նիստում ասաց այն, ինչ բոլորն են ասում՝ՔՊ-ական բարձր պաշտոններ ունեցող գործիչներ՝ այդ թվում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն այն գործիչներից է, որ դժգոհ է Ռուսաստանից ու ռուս խաղաղապահների գործունեությունից. «Այնպես որ գուցե Փաշինյանը սրանով փորձել է զգաստացնել ռուսական կողմին։ Բայց նման հայտարարությունները նման կրիտիկական պահերին պետք է արվի դիվանագիտական խողովակներով և ոչ հրապարակային։ Հրապարակայինն Ադրբեջանն անմիջապես օգտագործում է՝ մեկնաբանելու, որ հայ-ռուսական հարաբերություններն արդեն թշնամական բնույթի են։Ալիևի հաջողության հիմնական գրավականը ռուս-հայկական հարաբերությունների փչացումն է։Ինչքան այդ հարաբերությունները փչանում են, այնքան Ադրբեջանի գործերն ավելի հաջող են գնում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում