Friday, 09 06 2023
18:33
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 9, 2023
18:30
Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Կովկասն Էրդողանի «ունիվերսալ» ուժի հանգույց
Հայ պատմիչներ
Միջնադարյան հայկական ճարտարապետություն
18:20
Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
16:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը․ փաստաբան
16:15
Գերմանիայի նախագահը ստորագրել է խորհրդարանական մանդատների կրճատման մասին օրենքը
Գոհ եմ՝ իրավական գնահատական տրվեց միջադեպին․ գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց․ Աշոտ Փաշինյան
16:00
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին
Լուրերի օրվա թողարկում 16:00

Հայաստանին ժամանակ է պետք անվտանգային բարձիկները գործարկելու համար. օրվա հրամայական է՝ վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ Երևան էր ժամանել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի աշխատակազմի Բալկանների, Կովկասի և Սև Ծովի հարցերով գրասենյակի ղեկավար դ-ր Ջեյսոն Հեմի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության Անվտանգության ու պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի նիստին։

Մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան երկկողմ անվտանգային հարաբերությունները՝ ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը, սահմանային անվտանգության և անվտանգային համագործակցության հարցերը։

Միացյալ Նահանգները վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի տարածքայինն ամբողջականությանը և ապագա ձգտումներին՝ որպես անկախ, ինքնիշխան և ժողովրդավար պետություն, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ  Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այցը ողջունելի է և միանշանակ բխում է Հայաստանի շահերից. «Սա խոսում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման ու խորացման մասին։ Սա գործընթացի շատ կարևոր բաղկացուցիչ է և ամերիկյան այցերը  շատ օգտակար են երկկողմ հարաբերությունների համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Մեհրաբյանը գտնում է, որ Հայաստանն ամեն ինչ չէ, որ անում է.«Երկկողմ հարաբերությունների ողջ ներուժն իրացնելու համար Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք դարձել են  առաջ գնալու համար գլխավոր խոչընդոտը»։

Մեհրաբյանը համարում է, որ Ռուսաստանը գլխավոր խոչընդոտն է, թե ինչու Հայաստանը այլ պետությունների հետ անվտանգային համագործակցությունը չի ընդլայնում.«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու ոչ միայն հնարավորություն կա, այլ օրվա հրամայական, որովհետև դրանցից օգուտ չկա, իսկ վնասը գնալով ահագնանում է ու դառնում կրիտիկական»,-նկատեց նա։

Դիտարկմանը, թե չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, ռեա՞լ է ԱՄՆ-ից անվտանգային աջակցություն ակնկալելը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Հայաստանն իր առաջ պետք է այդ խնդիրը դնի։ Հայաստանը պետք է ձգտի հասնելու դաշնակցային հարաբերությունների Միացյալ Նահանգների  և նաև ԱՄՆ դաշնակիցների հետ, որոնք աշխարհի  երկու հարյուր պետություններից մեկ երրորդն են»։

Ըստ նրա՝ որոշ քայլեր արվում են և այս հանդիպումները դրա վկայությունն են, բայց արդյոք դրանք բավարար են, քաղաքագետի խոսքերով՝ ո՛չ.«Կա՞ հնարավորություն դրանք ընդլայնելու ու խորացնելու, իհարկե՝ կա։ Հայաստանը պե՞տք է անի, այո՛, պետք է անի»։

Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ Հայաստանին այս պրոցեսում խանգարում են իներցիոն բնույթի անհիմն վախերը Ռուսաստանից, ըստ այդմ էլ՝  որոշակի խնդիրներ քաղաքական կամքի հետ.« Նաև՝ ինչ-որ անհիմն հույսեր, որ մենք Ռուսաստանի հետ ինչ-որ խնդիրներ պետք է լուծենք, մինչդեռ կյանքը ցույց  է տալիս, որ Ռուսաստանն այլևս որևէ խնդրի լուծում չէ ու չի կարող լինել, Ռուսաստանն ինքնին խնդիրն է, որ պետք է լուծել»։

Մեր զրուցակիցը համարում է, որ Հայաստանն իր դիրքորոշման մեջ պետք է որոշակիանա.«Ես նաև ժամանակային հորիզոն եմ տեսնում, թե երբ պետք է այդ ամենը որոշակիանա։ Դա  կլինի մոտավորապես գարնանը՝ նկատի ունեմ ռուսների հետ հարաբերությունները վերանայելը։  Նշածս ժամանակահատվածը պայմանավորված է մի շարք գործոններով՝ այդ թվում նաև պատերազմի ընթացքն Ուկրաինայում, Ռուսաստանի հնարավոր ներքին զարգացումները, ձմեռվա ավարտը»։

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանին էլ ժամանակ է պետք անվտանգային բարձիկները գործարկելու համար։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում